ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները հասել են շրջադարձային կետի

Ամերիկացի և իրանցի բանակցողներն առաջընթաց են արձանագրում իրանական միջուկային ծրագրի շուրջ տարվող բանակցություններում, թեև դեռ շատ աշխատանք պետք է տարվի բանակցությունները եզրափակելու համար: Ինչպես գրում է Al-Monitor-ը, փետրվարի 23-ին Ժնևում կայացած հանդիպումը կարծես բեկումնային պահ լինի վերջնական միջուկային համաձայնության հասնելու շուրջ ավելի քան մեկ տարի տևած բանակցություններում, որոնք արդեն 2 անգամ երկարաձգվել են: Բանակցողները վստահություն են հայտնել, որ քաղաքական համաձայնության հասնելու ճանապարհին են և առաջիկա շաբաթների ընթացքում կարող են համաձայնության գալ վերջնական միջուկային պայմանագրի գլխավոր տարրերի շուրջ:

Վերոնշյալ հանդիպմանը մասնակցել են ոչ միայն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Իրանի ԱԳՆ ղեվարար Մուհամադ Ջավադ Զարիֆը, այլ նաև Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհին, ԱՄՆ էներգետիկայի նախարար Էռնեսթ Մոնիզը, ինչպես նաև Իրանի նախագահի Հասան Ռոհանիի եղբայրը՝ Հուսեյն Ֆեռեյդունը: «Շատ լուրջ, օգտակար և կառուցողական քննարկումներ են կայացել, մենք որոշակի առաջընթաց ենք գրանցել, սակայն դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու», - բանակցությունների ավարտից հետո լրագրողներին հայտնել է ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներից մեկը:

Իր հերթին, Իրանի արտգործնախարարը իրանական Fars լրատվական գործակալությանն ասել է. «Մենք լուրջ բանակցություններ ենք ունեցել, հատկապես ամերիկացիների հետ: Սակայն դեռ երկար ճանապարհ կա վերջնական համաձայնության հասնելու համար»:

Al-Monitor-ի տվյալների համաձայն հնարավոր է, որ վերջին օրերին առաջընթաց է գրանցվել բանակցությունների ամենախնդրահարույց հարցերից մեկի՝ Իրանի միջուկային հարստացման կարողությունների չափի վերաբերյալ:

Նշենք, որ կողմերը փորձելու են Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ պայմանագրի քաղաքական հատվածը ավարտել մինչև մարտի վերջ, իսկ բոլոր տեխնիկական մանրամասները համաձայնեցնել մինչև հունիսի 30-ը: ԱՄՆ Կոնգրեսը սպառնում է նոր տնտեսական պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ, եթե մինչև մարտի 24-ը շրջանակային համաձայնագիրը չկնքվի:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    18.06.2026
       
    19.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: