ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2014-ին ՀՀ-ում 616.7 մլրդ դրամի ներդրում է կատարվել

ՀՀ վիճակագրական վարչությունը փոփոխել է ներդրումների հաշվարկման իր մեթոդաբանությունը:   2014թ.-ի վիճակագրության տվյալները համադրելի չեն  նախորդ տարիների տվյալների հետ:

Ըստ վիճակագրության նոր մեթոդաբանության 2014թ.-ի 9 ամիսների ընթացքում տնտեսության իրական հատվածում կատարվել են 616.7 մլրդ դրամի (1.5 մլրդ դոլար) օտարերկրյա ներդրումներ, որից 311.5 մլրդ դրամը (758 մլն դոլար) եղել են ուղղակի ներդրումներ:

Ներդրումների այսպիսի բարձր ցուցանիշները պայմանավորված են մի շարք սուբյեկտների տնտեսական գործունեությամբ: Տարվա ընթացքում հիմնադրվել է «Մերիդիան» ոսկերչական, ակնագործական և ժամագործական ազատ տնտեսական գոտին, որի արդյունքում արդեն կատարվել են մոտ 14 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ և ստեղծվել է 120 նոր աշխատատեղ: Ինչպես նաև տարվա ընթացքում «Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործող կազմկերպությունների թիվը կտրուկ ավելացել է: Այժմ այս գոտում գործում է  տնտեսվարող 5 սյուբեկտ: Այս ազատ տնտեսական գոտու շահագործման հետևանքով 2014թ.-ին կատարվել է 475 մլն դրամի ներդրում և ամենակարևորը` ստեղծվել է 18 գիտատար աշխատատեղ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    18.06.2026
       
    19.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: