ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մերկելը «նորմանդական քառյակին» հրավիրել է Բեռլին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն  «նորմանդական քառյակին» հրավիրել է Բեռլին`ուկրաինական հարցը քննարկելու նպատակով: Ինչպես տեղեկացնում է Bloomberg գործակալությունը, կանցլերն այս մասին «քառյակի» առաջնորդներին հայտնել է այս գիշեր տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ: Կանցլերն առաջարկել է հանդիպել մարտին Բեռլինում:

Ինչպես փոխանցվում է, հեռախոսազրույցի ընթացքում Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարներն ուշադրություն են հրավիրել Ուկրաինայի հարցի կարգավորման գործընթացում առկա առաջընթացի վրա: Բոլոր կողմերն ընդգծել են հրադադարի անվերապահ պանհպանման և ԵԱՀԿ դիտորդության ներքո ծանր հրազենը հետ քաշելու գործընթացը շարունակելու կարևորությունը, այս մասին հայտնում են ՌԴ նախագահի մամլո ծառայությունից:

«Քառյակի» առաջնորդները կարծիք են հայտնել, որ անհրաժեշտ է  ամրապնդել ԵԱՀԿ դերակատարությունը: Կառույցի մոնիթորինգային հատուկ ծառայությանն առաջարկվել է ամենօրյա կտրվածքով տեղեկատվություն հրապարակել Մինսկի պայմանավորվածությունների իրագործման վերաբերյալ: Առաջնորդները նաև ընդգծել են Դոնբասի բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներգրավվածությունն ավելացնելու անհրաժեշտությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մարտի 6-ին «քառյակի» արտգործնախարարությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպման շուրջ:

Ուկրաինայի նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ, զրուցակիցները խրախուսել են ուկրաինական կողմի առաջարկը ԵԱՀԿ դիտորդներ տեղակայել այն բոլոր կետերում, որտեղ հրադադրի խախտումներ են գրանցվում:  

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    20.06.2026
       
    21.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: