ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դեռ վաղ է Հունաստանի ֆինանսական օգնության երրորդ փուլի մասին խոսել. Յունկեր

Չորեքշաբթի օրը Բրյուսելում Եվրոպական հանձնաժողովի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը շեշտել են, որ Աթենքը պետք է շարունակի իրականացնել ԵՄ գործընկերների հետ համաձայնեցված բարեփոխումների ծրագիրը:

Նոր Հանձնաժողովի ընտրությունից հետո, սա առաջին անգամն էր, որ Մերկելը հանդիպեց հանձնակատարներին:

«Այժմ խոսքը Եվրախմբի կողմից համաձայնեցված փաստաթղթի իրականացման մասին է: Եռյակը կտա իր գնահատականը և, կարծում եմ՝ մենք շատ աշխատանք պետք է կատարենք այս ծրագիրն ավարտին հասցնելու համար»,- ասաց Մերկելը՝ Հունաստանին տրամադրվող ֆինանսական օգնության երկրորդ փուլի մասին խոսելիս: 

Յունկերը, իր հերթին, կարծում է, որ չափազանց վաղ է Հունաստանի համար ֆինանսական օգնության երրորդ փուլի մասին խոսել, շեշտելով, որ Աթենքի հետ քննարկումների ամենակարևոր կետերից մեկը երկրի կողմից Եվրագոտու հետ համաձայնեցված միջոցառումների իրականացումն է: «Դեռ վաղ է երրորդ փուլի մասին խոսել: Դա ենթադրություն է, որից ավելի լավ է խուսափել»,- ասել է հանձնաժողովի նախագահը:

Այս արձագանքը հաջորդեց Իսպանիայի ֆինանսների նախարար Լուիս դե Գինդոսի օրեր առաջ արված հայտարարությանը, որում ասվում էր, որ ֆինանսական օգնության փաթեթի տրամադրումն անխուսափելի է: Երբ ներկայիս 4-ամսյա ծրագիրն ավարտվի, մոտ 30-50 միլիարդ եվրոյի նոր ծրագրի քննարկումները կսկսվեն:

Այսպիսով, «նվաստացուցիչ իրադրությունը»՝ ինչպես Հունաստանի կառավարությունը կոչում է ներկայիս իրավիճակը, շարունակվում է՝ իր հետ նոր կառավարության պարտություն բերելով. բանակցությունների ընթացքում ամենօրյա զիջումներն ի վերջո հանգեցնում են նախընտրական ծրագրի կետերից քայլ-առ-քայլ հրաժարվելուն: ԵՄ ղեկավարները չեն հավատում, որ Հունաստանն ի  վիճակի է իր պարտքերն ինքնուրույն մարել: Մոտակա շաբաթների ընթացքում Հունաստանը ստիպված կլինի սկսել պարտքերի մարումը. ակնկալվում է, որ այս ասմիս երկիրը կվճարի երկու միլիարդ եվրո Արժույթի միջազգային հիմնադրամին և մոտ երկու միլիարդ Եվրոպական կենտրոնական բանկին մինչ հուլիս և օգոստոս:

Մի բան հստակ է՝ Հունաստանն ապրում է բոլոր ժամանակների ամենաանորոշ շրջանը: Ժամանակի ընթացքում այս անորոշությունը կամ կդառնա լարվածության ավելի մեծ պատճառ, կամ Սիրիզայի ու երկրի բնակչության համար փրկության սկիզբ կդառնա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: