ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայկական կողմը միակողմանիորեն կյանքի է կոչում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկը

Մարտի 3-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդեց, որ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով պարտադիր ժամկետային զինծառայող Արսեն Կարապետյանի սպանության դեպքի առթիվ։

Քննչական կոմիտեի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով (ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով կատարված սպանություն) քրեական գործեր հարուցվել են հակառակորդի կողմից հայ զինծառայողների սպանության նաև նախորդ դեպքերի ժամանակ: Եվ նման պրակտիկան այսօր, քանի դեռ Ադրբեջանի համառ հակազդեցութան պատճառով չեն կարողանում կյանքի կոչվել սահմանային միջադեպերի հետաքննության միջազգային մեխանիզմները, չունի այլընտրանք:

Դեռ տարիներ առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմներ մշակելու առաջարկը հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություն էր, որի շնորհիվ հնարավոր կդառնար վեր հանել յուրաքանչյուր դեպքում հրադադարի ռեժիմի խախտման համար պատասխանատու կողմին և որոշակի քայլեր ձեռնարկել նրա նկատմամբ: Բնական է, որ Ադրբեջանը, որը և հանդիսանում է զինադադարի խախտման հիմնական նախաձեռնողը 1994 թվականից ի վեր, օգտվելով իր վետոյի իրավունքից, խոչընդոտում է այս մեխանիզմների կյանքի կոչմանը:

Փոխարենը, նման մեխանիզմներ ստեղծելու կարևորությունը բազմիցս բարձրաձայնվել է պաշտոնական Երևանի և Ստեփանակերտի կողմից: Իհարկե, այսօր, ինչպես նաև մոտ ապագայում, հաշվի առնելով Ադրբեջանի որդեգրած դիրքորոշումն այս հարցում, դժվար թե կարելի լինի ակնկալել նման մեխանիզմների կյանքի կոչում: Սակայն սա չի խանգարում հայկական կողմին միակողմանի, սեփական նախաձեռնությամբ իրականացնել սահմանային միջադեպերի քննություն՝ ի դեմս ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործերի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: