ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ «Խաղաղության կորպուսի» ներկայացուցիչներն այցելեցին ՀՀ սփյուռքի նախարարություն

Մարտի 5-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ԱՄՆ «Խաղաղության կորպուսի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Չարլզ Էնսիսոյին, ծրագրերի և դասընթացների տնօրենի պաշտոնակատար Ջեյմս Բախին և հասարակայնության հետ կապերի համակարգող Մարիամ Արզումանյանին: Այս մասին հաղորդում է նախարարության պաշտոնական կայքը:

Նախարար Հակոբյանը հյուրերին ներկայացրեց Սփյուռքի նախարարության գործունեությունը, արտերկրում ապրող հայության ինքնության պահպանմանն ի նպաստ իրականացվող ծրագրերին և էլեկտրոնային տեղեկատվական կայքերին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստանում սպասվող  միջոցառումներին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երիտասարդական և ուսուցողական ծրագրերում ՀՀ սփյուռքի նախարարության և ԱՄՆ Խաղաղության կորպուսի համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    20.06.2026
       
    21.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: