ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպան տնտեսության լճացուցմից խուսափելու համար խթանում է գնաճը

Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագին  լիովին համոզված է իր կողմից ընդունված Քանակական ընդլայնումներ ծրագրի հաջողության մեջ (աղբյուրը՝ Bloomberg.com): Ըստ այս ծրագրի՝ Եվրագոտու շուկա է մղվելու ամսական  60 մլն եվրո, որի դիմաց Բանկը գնում է պետական պարտատոմսեր: Նախագահը պատրաստվում է ծրագիրը շրջանառության մեջ դնել երկուշաբթի օրվանից, որն ընդհանուր առմամբ կազմելու է  1.1 տրիլիոն եվրոյի պարտատոմսերի գնում: Ըստ նրա՝ դա կօգնի եվրոպական երկրներին տնտեսական աճ ունենալ, ինչը չի եղել 2007 թվականից ի վեր:

Դրագին համոզված է, որ ճիշտ է վարվում, քանի որ Կենտրոնական բանկը փետրվարին գրանցել է սպառողական գների նվազում 0.3 տոկոսով, ինչն ըստ նախագահի կհանգեցնի գների նվազման սպիրալային բացասական էֆեկտի: 2015 թվականի համար գները հաստատուն են մնալու, սակայն հաշվարկվում է, որ գնաճի միջին մակարդակը հաջորդ տարվա համար առնվազն 1.5 տոկոս կկազմի, 2017թ.-ին` 1.8 տոկոս: ԵԿԲ-ի հիմնական նպատակն այն է, որ գնաճը կազմի առնվազն 2 տոկոս, ինչն էլ կհանդիսանա տնտեսական աճի գրավական: Բանկը այս տարվա համար կանխատեսում է, որ տնտեսական աճը կլինի միայն 1.5 տոկոս, նախորդ տարվա 1 տոկոսի փոխարեն, հաջորդ տարի կկազմի 1.9 տոկոս, իսկ 2017թ.-ին կհասնի 2.1 տոկոսի:

Սակայն քիչ չեն նրանք, ովքեր չեն կիսում Դրագիի կարծիքը: Գերմանացի քննադատները պնդում են, որ առանց Քանակական ընդլայման էլ Եվրագոտում տնտեսական աճը կհասնի ցանկալի մակարդակի, քանի որ նավթի գներն ընկել են կիսով չափ, եվրոն արժեզրկվել է (ինչը կնպաստի արտահանմանը), տոկոսադրույքը կրճատվել է (սա էլ նպաստում է ներդրումների քանակի ավելացմանը): Այս ամենը բարենպաստ պայմաններ են ստեղծում տնտեսական առաջընթացի համար:

Սրան զուգահեռ կա նաև հետևյալ տեսակետը. քանի որ Եվրագոտում գործազրկության մակարդակը հասնում է 11.2 տոկոսի, սա նշանակում է, որ կազմակերպությունները կամ տնային տնտեսությունները այնքան էլ հակված չեն վարկեր վերցնել: Սա հուշում է, որ եթե անգամ Կենտրոնական բանկը մասնավոր բանկերին գումար տրամադրի, միևնույն է վերջինս փողի պահանջարկ չունի բնակչության կողմից:

Պետք է նշել, որ ԵԿԲ-ի Քանակական ընդլայնումներ ծրագիրը նախատեսվում է  մինչև 2016 թվականը, դրա նպատակն է գնաճը առնվազն մինչև 2 տոկոսի հասցնելը, ինչը կհուշի տնտեսական աճի մասին: Սակայն այժմ Եվրագոտում գների անկում է գրանցվում: Ըստ նախագահի՝ գումարի մղումը շուկա հատկապես ցածր տոկոսադրույքով, թույլ կտա զարգացնել արդյունաբերությունը: Քանակական ընդլայնումները կփրկեն տնտեսությունը լճացումից:   

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 0 կմ/ժ
    17 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    21°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: