ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են հայ գերուն

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները մարտի 4-ին արդեն երկրորդ անգամ տեսակցել են ադրբեջանական գերության մեջ գտնվող Արսեն Բաղդասարյանին։ Այս մասին Artsakhpress-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը: «Այցի ժամանակ ռազմագերուն փոխանցվել են նորություններ իր ընտանիքից, ինչպես նաև իր մասին նա որոշակի տեղեկություններ է փոխանցել  ընտանիքի անդամներին»,- նշել է Մուսայելյանը։

Հիշեցնենք, որ Արսեն Բաղդասարյանը գերի է ընկել 2014թ. դեկտեմբերի 26-ին։ ԿԽՄԿ առաքելության ներկայացուցիչներին ադրբեջանական իշխանություններն առաջին անգամ թույլատրել են ռազմագերուն տեսակցել այս տարվա փետրվարի 19-ին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: