Հրապարակվել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցը Հայաստանի վերաբերյալ
Հայաստանում արդարադատության համակարգի ընթացիկ բարեփոխումները պետք է օգտագործել անկախ, անկողմնակալ և արդյունավետ դատական համակարգ ապահովելու համար: Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, ասել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսը` հրապարակելով 2014թ. հոկտեմբերի 5-ից 9-ը Հայաստան կատարած իր այցի վերաբերյալ զեկույցը:
«Դատավորներն առավել լավ պաշտպանված պետք է լինեն ներքին և արտաքին ճնշումներից: Անհրաժեշտ է ամրապնդել նրանց ինքնակառավարումը և սահմանափակել հանրապետության նախագահի դերը դատավորների ընտրության, նշանակման, առաջխաղացման և ազատման գործում», - նշել է Մույժնիեկսը:
Հանձնակատարն անդրադարձել է նաև քրեական արդարադատության համակարգում դատախազության գերիշխող դիրքին, իրավապահ մարմինների կողմից ցուցաբերվող դաժան վերաբերմունքին, ինչպես նաև մարդու իրավունքների ծանր խախտումների վերաբերյալ արդյունավետ հետաքննության բացակայությունը:
«Ժամանակն է, որ Հայաստանի իշխանությունները լուծում տան այս խնդիրներին` մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորություններին համապատասխան: Խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեմ իրավական երաշխիքներն ամրապնդելը, ճնշման արդյունքում ստացված ապացույցների օգտագործման բացառումը և մարդու իրավունքների ծանր խախտումների` ներառյալ 2008թ. մարտի դեպքերի համար պատասխանատվություն ապահովելուն կոչված առավել վճռական քայլերը, անհապաղ իրականցվելիք միջացառումների շարքում պետք է լինեն»,- ասել է հանձնակատարը:
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը անդրադարձել է նաև Հայաստանում տիրող գենդերային անհավասարության և կանանց նկատմամբ բռնությունների խնդիրներին: Այս հարցում որպես առաջնահերթություն, հանձնակատարը խորհուրդ է տալիս վերացնել գենդերային խտրականության բոլոր դրսևորումները դպրոցական ծրագրերում, խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենք ընդունել եւ ավելացնել կանանց ներկայացվածությունը հանրային և քաղաքական կյանքում, ինչպես նաև ավելի վճռական քայլեր ձեռնարկել գենդերային հավասարությունը խթանելու համար` նեռառյալ աշխատանքային շուկայում:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
