ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցները ԵՄ-ում տարաձայնություններ են առաջացրել

Արևմուտքի  կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները մեկ անգամ չէ, որ առաջացրել են ԵՄ անդամ երկրների դժգոհությունն ու անհամաձայնությունը:

Օր-օրի ավելանում է այն երկրների թիվը, որոնք իրենց անհամաձայնությունն են հայտնում պատժամիջոցների կիրառումը շարունակելու վերաբերյալ: Դրանք հիմնականում այն երկրներն են, որոնք ունեն սերտ առևտրատնտեսական կապեր ՌԴ հետ: Եվ մինչ Մեծ Բրիտանիան սպառնում է նոր պատժամիջոցներ սահմանել, դրանց դեմ արտահայտվող կենտրոնական և  արևելյան Եվրոպայի երկրների թիվը մեծանում է:

Որոշ երկրներ պետական պաշտոնյաների մակարդակով իրենց անհամաձայնությունն են հայտնել Բրյուսելի որդեգրած քաղաքականությանը՝ այդպիսով խարխլելով ԵՄ միասնական որոշումների ընդունման գործընթացը: Օրինակ՝ Չեխիան հայտարարում է, որ պատժամիջոցները արդյունավետ չեն հատկապես առկա Մինսկի գործընթացի պարագայում, իսկ Սլովակիան, ընդունելով, որ ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցները մեծ վնաս են հասցրել իր տնտեսությանը, առաջարկում է մեղմացնել դրանք:

Վերջերս այս երկրների շարքին միացել է նաև Իսպանիան. իր ռուս գործընկերոջ հետ հանդիպումից հետո Իսպանիայի արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ պատժամիջոցները ոչ մեկի համար շահեկան չեն:

Ֆրանսիան հայտարարում է, որ պատժամիջոցների հետագա ճակատագիրը կախված կլինի Մինսկի համաձայնությունների իրականացումից: Նույնիսկ պաշտոնական մակարդակով պատժամիջոցներին կողմ հանդես եկող Գերմանիան հանրային մակարդակում չի խրախուսում դրանք:

Բոլորովին այլ մոտեցում ունի նաև Հունգարիան. ՌԴ հետ այս երկրի փոխգործակցությունը խորացվեց նախագահ Պուտինի և վարչապետ Օրբանի հանդիպումից հետո: Երկիրն այսօր ոչ միայն դեմ է արտահայտվում ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցներին, այլև հայտարարել է ԵՄ նոր նախաձեռնության՝  ԵՄ էներգամիության գաղափարին դեմ գնալու մասին: Այսօր նույնիսկ խոսվում է այն մասին, որ Հունգարիան կարող է միանալ նոր կառուցվող թուրքական «Կապույտ հոսք» գազատարին:

Մեկ այլ խումբ են կազմում Ռումինիան և Բուլղարիան, որոնք «կախված» են գերազանցապես Բրյուսելից է և սատարում են վերջինիս կողմից պատժամիջոցների խստացման ցանկացած նախաձեռնություն:

Այլ դերակատարում ունեն այս հարցում ԵՄ հյուսիսային անդամները, որոնք ամենափոքր հնարավորության դեպքում անգամ կողմ են հանդես գալիս պատժամիջոցները շարունակելուն: Այնուամենայնիվ, նույնիսկ Լեհաստանը, եվրոպամետ երկիր լինելով հանդերձ, այսօր ընդունում է, որ իր տնտեսության վրա պատժամիջոցները խիստ բացասաբար են ազդում:

Տարբեր հիմքեր ունեցող այս կարծիքների ամբողջության արդյունքում այսօր Եվրոպական միությունը ոչ միասնական մոտեցում է ցուցաբերում ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցների հարցում:

Հարկ է նշել, որ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ԱՄՆ կատարած իր այցի ընթացքում հայտնեց, որ ՌԴ դեմ պատժամիջոցների հետագա խստացման հարցը կորոշվի հունիսին կայանալիք ԵՄ գագաթնաժողովի ընթացքում: Տուսկը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ չէ պատժամիջոցները խստացնել, քանի որ երկրները չունեն միասնական մոտեցում: Ինչն էլ հիմք է տալիս ենթադրելու, որ կարծիքների նման տարանջատումը կարող է դառնալ Բրյուսելի վրա ազդեցության և պատճամիջոցների մեղմացման պատճառ:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: