ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրախորհրդարանը ԵՄ բոլոր պետություններին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կոչ է արել ԵՄ անդամ բոլոր պետություններին ընդունել Ցեղասպանությունը, ինչպես նաև  խրախուսել ԵՄ ինստիտուտներին նպաստելու Ցեղասպանության ճանաչմանը: Այս ձևակերպումը տեղ է գտել Եվրախորհրդարանի մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ տարեկան զեկույցում: 

Զեկույցը ողջունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը, որի ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան նշել է. «Երկարատև ընդմիջումից հետո Եվրախորհրդարանը վերահաստատում է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ և կրկին հավաստիացնում, որ ցեղասպանությունները և դրանց ժխտումը պետք է դիտարկել մարդու իրավունքների շրջանակում: Այս առանձնահատուկ տարվա ընթացքում մենք երախտապարտ ենք հայ ժողովրդի նկատմամբ եվրոպական համերաշխության նման ուժեղ ազդանշանի համար»:

Փաստաթուղթը նաև անդրադառնում է կրոնական փոքրամասնությունների իրավիճակին, մասնավորպես, Մերձավոր Արևելքում՝ փոքրամասնությունների թվում նշելով նաև առաքելական հայերին: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: