ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ բռնցքամարտիկները կմեկնեն Բաքու առանց գլխավոր մարզչի

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի  բռնցքամարտի ֆեդերացիայի համաժողովը, որի ընթացքում ընտրվել է ֆեդերացիայի նոր  փոխնախագահ և որոշում է կայացվել մասնակցել Բաքվի Եվրոպական խաղերին:  Համաժողովի ընթացքում  Հայաստանի բռնցքամարտի մարզադպրոցների ղեկավարները հաշվետվություն են ներկայացրել, որից հետո Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը հանդիպել է լրագրողներին:

«Եթե չլինի քաղաքական որոշում,  ապա մասնակցելու ենք: Մենք ուժեղագույն կազմով ենք ներկայանալու: Բռնցքամարտիկը վախկոտ չի լինում: Այն մարզիկը ով դուրս է գալիս ռինգ, արդեն տղամարդ է: Իմ կապը մարզիկների և մարզիչների  հետ շատ ջերմ է, և ինձ հետ կապ հաստատելը դժվար չէ: Մինչև այսօր ոչ մի մարզիկի ծնող ինձ չի դիմել այդ հարցով: Եթե  Բաքվի խաղերին հրաժարվի մասնակցել հավաքականի առաջին մարզիկը, ապա նրա փոխարեն կգնա 2-րդը, և հաղթելու դեպքում հենց նա հնարավորություն կունենա հետագա մրցումներում պայքարել օլիմպիական վարկանիշի համար»-ինչպես փոխանցում  է Yerkir.am-ը՝ ասել է Արթուր Գևորգյանը:

Վերջինս նաև նշել է, որ Բաքվում անցկացվելիք մրցաշարում թիմը կղեկավարի երիտասարդների ավագ մարզիչ Կարեն Աղամալյանը, քանի որ  հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը հրաժարվել է մեկնել Բաքու:  Արթուր Գևորգյանը նաև նշել է, որ 2017 թվականի աշխարհի առաջնությունը հնարավոր է՝ անցկացվի Հայաստանում. «Մենք AIBA-ից ունենք առաջարկ, որ 2017 թվականի աշխարհի առաջնությունն անցկացվի Հայաստանում, ինչի համար պետք է պայմաններ ստեղծենք: Մենք երիտասարդական առաջնություն անցկացնելու փորձ արդեն ունենք: Շատ ցանկալի է, որ մեծահասկաների առաջնությունը նույնպես անցկացնենք Երևանում»-ասել է Գևորգյանը: 



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: