ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սաուդյան Արաբիան նույնպես կձգտի ստանալ Իրանին տրվող ցանկացած արտոնություն

Photo from the Guardian

Սաուդյան Արաբիայի արքայազն՝ Թուրքի Ալ-Ֆեյսալը, խոսելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ հնարավոր համաձայնության մասին,   նշել է , որ այն կարող է հանգեցնել նրան, որ տարածաշրջանի մյուս պետությունները նույնպես ատոմային վառելիք զարգացնեն, հայտնում է BBC-ին:

Թեմայի շուրջ Սաուդյան Արաբիայի արքայազնը մասնավորապես նկատել է.

«Ես միշտ ասել եմ, որ կախված նրանից, թե ինչ արդյունքի կհասնեն բանակցող կողմերը, մենք կպահանջենք նույնը մեզ համար: Այսպիսով, եթե Իրանին թույլատրվի որոշակի քանակի ուրան հարստացնել, միայն Սաուդյան Արաբիան չէ, որ պահանջելու է նույն իրավունքները: Դա աշխարհի համար նոր դուռ կբացի՝ շարժվելու նույն ճանապարհով առանց որևէ արգելքի, սրանում է կայանում իմ միակ առարկությունը 5+1 ձևաչափի բանակցություններին»:

Նշենք, որ Իրանի և Արևմուտի միջև բանակցության քննադատները նշում են, որ Արևմուտքի կողմից Իրանին տրվող ցանկացած զիջում տարածաշրջանում կառաջացնի  սպառազինության մրցավազք:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: