ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Է. Նալբանդյան. Թուրքիան պետք է հեռու մնա ղարաբաղյան կարգավորման գործընթացից

Այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ-Հայաստան համագործակցության հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպման վերջում կողմերը հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով, որի ժամանակ նախարար Նալբանդյանը հայտարարել է, որ խորհրդատվությունները, որոնք անցկացվել են Հայաստանի և Եվրամիության միջև, կոչված են նախանշելու այն իրավական հիմքը, որն ապագայում պետք է ձևակերպվի բանակցությունների արդյունքում։ Բանակցությունները կսկսվեն, երբ Եվրամիությունը այդ բանակցությունները վարելու համար համապատասխան մանդատ տա իր թիմին։

Նալբանդյանը նաև նշել է, որ վերջին տարիներին վիզային ռեժիմի դյուրացման, ինչպես նաև  ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագրերի ստորագրումը կարևոր ձեռքբերում է կողմերի համար:

Նախարարը հույս է հայտնել, որ մոտ ապագայում կմեկնարկի նաև բանակցությունների հաջորդ փուլը, որը կտանի դեպի վիզային ռեժիմի ազատականացում:

Նախարար Նալբանդյանը պատասխանել է նաև Թուրքիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին լրագրողների հարցերին: Այսպես, անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարարի հայտարարության առ այն, որ Հայաստանը կարիք ունի փոխելու իր արտաքին քաղաքականությունը, քանի որ խնդիրներ ունի իր բոլոր հարևանների հետ՝  նախարարը  նշել է, «երբ խոսքը գնում է հարևանների, այն էլ՝ բոլոր հարևանների հետ ինչ-որ խնդիրներ ունենալու մասին, ապա դա առաջին հերթին թե՛ Թուրքիայից դուրս, թե՛ Թուրքիայում տպավորություն է ստեղծում, որ հենց այդ երկրի մասին է խոսքը»։

Նալբանդյանը նաև նշել է, որ Թուրքիան մշտապես խնդիրներ է ստեղծում  Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համար՝ մի կողմից միանշանակորեն պաշտպանելով և աջակցելով Ադրբեջանի ապակառուցողական մոտեցմանը, մյուս կողմից փորձելով խցկվել, միջամտել միջազգային մանդատ ունեցող եռանախագահների ջանքերին: «Այնպես որ, կկրկնեի այն, ինչ ասվել է ոչ միայն մեր կողմից՝ եթե Թուրքիան իսկապես ցանկանում է օգնել հիմնախնդրի կարգավորմանը, ապա պետք է ինչքան հնարավոր է հեռու մնա այդ գործընթացից»,-նշել է արտգործնախարարը:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես է գնահատում  Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի  շուրջ իր զեկույցը պատրաստելու նպատակով վերջերս ԵԽԽՎ քաղաքական հարցերով հատուկ զեկուցող Ռոբերտ Ուոլթերն  Ադրբեջան կատարած այցին՝  Նալբանդյանը նշել է, որ պետք է  զերծ մնալ որևէ քայլից, որը կարող է վնասել եռանախագահների ջանքերին` ուղղված հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև նոր զուգահեռ կառույցներ, ձևաչափեր, կամ աշխատանքային խմբեր ստեղծելուց, որոնց աշխատանքը կարող է վնաս հասցնել եռանախագահների գործունեությանը: «Սա հատկապես վերաբերում է այն կարգի զեկուցողներին, ում նկատմամբ կողմերից մեկը, տվյալ պարագայում` Ադրբեջանը, ամենաբարձր մակարդակով անվերջ շնորհակալություն է հայտնում այդ զեկուցողին՝ Ադրբեջանի դիրքորոշմանը շարունակական աջակցության համար»,- ասել է նախարարը՝ ավելացնելով, որ այդպիսի քայլերը կարող են վնասակար լինել: «Պետք է շատ զգույշ լինել, որ այս շատ նուրբ գործընթացում վնաս չհասցնել, որովհետև եռանախագահներն անում են հնարավորինը, որպեսզի հիմնախնդիրն ունենա բացառապես խաղաղ հանգուցալուծում»,- ասել է նախարարը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: