ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ տեղ է զբաղեցնում Հայաստանի տնտեսությունը ԱլԳ երկրների շարքում

Հայաստանն իր աշխարհարագրական դիրքով և տարածաշրջանում առկա քաղաքական խնդիրներով տնտեսական կյանքի որոշ ասպեկտներով գերազանցում է Արևելյան գործընկերության (ԱլԳ) մյուս երկրներին: ԱլԳ տնտեսական ցուցանիշների համեմատությունն օգնում է պարզել Հայաստանի տնտեսության դիրքը ԱլԳ երկրների շարքում՝ հենվելով տնտեսական որոշ ցուցանիշների վրա: Իհարկե ավելի խորը վերլուծության համար անհրաժեշտ կլիներ պարզել  ներկայացված ցուցանիշների ձևավորման վրա ազդող գործոնները, սակայն տվյալ հետազոտության շրջանակներում ցուցանիշները միայն քննարկվում են համեմատության կարգով: Այսպիսով աղյուսակ 1-ը ներկայացնում է ԱլԳ երկրների տնտեսությունը բնութագրող հիմնական ցուցանիշները:

 

Աղյուսակ 1. ԱլԳ երկրների տնտեսական վիճակագրություն

 

Տնտ. Ցուց.

Հայաստան

Ադրբեջան

Վրաստան

Մոլդովա

Բելառուս

Ուկրաինա

Բնակ.

3.3 մլն

9.3 մլն

4.5 մլն

3.6 մլն

9.5 մլն

45.5 մլն

ՀՆԱ

$ 20.61 մլդ

$ 102.7 մլդ

$ 27.6 մլդ

$ 13.3մլդ

$ 149 մլդ

$3336.8 մլդ

ՀՆԱ աճ

4.6 %

5.8 %

3.2 %

8.9 %

0.9 %

0.1 %

ՀՆԱ/մարդ

$ 6.3

$ 11.044

$ 6.145

$ 3.736

$ 15.75

$ 7.423

ՕՈւՆ

$ 370 մլն

$ 2.6 մլդ

$ 1.0 մլդ

$ 231 մլն

$ 2.2մլդ

$ 3.8 մլդ

ՏԱԻ

67.1

61.0

73.0

57.5

49.8

46.9

(Աղբյուրը՝ Heritage)

Բնակ. – Բնակչություն

ՕՈւՆ – Օտարերկրյա ուղղակի նրեդրումներ

ՏԱԻ- Տնտեսական ազատության ինդեքս

Տվյալները վերցված են «Heritage» հիմնադրամից և «World Book» համաշխարհային վիճակագրական տվյալներ ապահովող տեղեկատվական կենտրոնից: Ըստ աղբյուրների՝ ներկայացված են 2013թ.-ի տվյալները, որոնք տպագրվել են 2014թ.-ի սեպտեմբերին:

Հայաստանը, ունենալով թվով ամենաքիչ բնակչությունն ԱլԳ երկրների շարքում իր ՀՆԱ-ով ավելի բարձր ցուցանիշ ունի, քան օրինակ՝ Մոլդովան, որի ՀՆԱ-ն 7.31 միլիարդ դոլարով ավելի քիչ է՝ չնայած այն բանին, որ Մոլդովայի բնակչությունը 300 հազարով ավելի է Հայաստանի բնակչությունից: ՀՆԱ-ի աճով նույնպես Հայաստանը գտնվում է առաջատար դիրքում՝ զիջելով միայն Ադրբեջանին և Մոլդովային: ՀՆԱ-ն մեկ մարդու հաշվով գրավում է միջանկյալ դիրք, ավելի ցածր ցուցանիշներ են գրանցվել Վրաստանի և Մոլդովայի մոտ: Ներդրումային պատկերը  ճիշտ պատկերացնելու համար հաշվարկվել է երկրների ներդրումների հարաբերական ցուցնիշը ՀՆԱ-ի հաշվով: Այսպիսով, Հայաստանում ներդրումները  կազմել են ՀՆԱ-ի 1.8 %-ը, որը մյուս երկների հետ համեմատությամբ գրավում է երրորդ տեղը Վրաստանից և Ադրբեջանից հետո՝ 3.6%-ով և 2.5%-ով համապատասխանաբար: Չորրոդ տեղում է Մոլդովան 1.7%-ով, այնուհետև Բելառուսը՝ 1.47% և Ուկրաինան ընդամենը՝ 0.1%: Չնայած, բացարձակ արժեքով Ուկրաինայում ներդրումների մակարդակն ամենաբարձրն է, սակայն, ինչպես երևում է, ՀՆԱ-ի հաշվով այն շատ չնչին տոկոս է կազմում: Ինչ վերաբերում է տնտեսության ազատության գործակցին, ապա Հայաստանը գերազանցում է բոլոր 4 երկրներին իր բարձր ցուցանիշով (67.1)՝ զիջելով միայն Վրաստաին 5.9 միավորով: Այս ցուցանիշը բնութագրում է երկրի տնտեսական և  բիզնես միջավայրը, նաև օգնում է պատկերացում կազմել սոցիալական կյանքի որակի մասին:

Ամփոփելով տվյալները՝ կարելի է ասել, որ Հայաստանը ԱլԳ մյուս երկրների համեմատությամբ բավական բարձր ցուցանիշներ է գրանցել ՀՆԱ-ի աճի տեմպերով, ներդրումների քանակով և հատկապես տնտեսության ազատության գործակցով: Հայաստանը, ունենալով արտաքին քաղաքան և աշխարհագրական բազամաթիվ խնդիրներ, տնտեսական իր ցուցանիշներով շատ ավելի բարձր դիրք է զբաղեցնում  ԱլԳ երկրների շարքում, քան օրինակ՝ Ուկրաինան և Բելառուսը իրենց բնական ռեսուրսների անհամեմատ գերազանցությամբ, Ուկրաինայի և Վրաստանի դեպքում` նաև բաց ծով դուրս գալու հնարավորությամբ, ինչը կարևոր գործոն է երկրի տնտեսության զարգացման համար: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: