ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի սադրանքները հեռացնում են վերջնական կարգավորման հեռանկարը․ ԼՂՀ ԱԳՆ

Ադրբեջանի կողմից շփման գծում մշտական սադրանքներն ու պատերազմի վերսկսման շուրջ մշտական սպառնալիքները հեռացնում են հակամարտության վերջնական կարգավորման հեռանկարը: Այդ մասին  «Արարատի ստորոտին» միջազգային մեդիաֆորումի եզրափակիչ օրն ունեցած ելույթում հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը, հաղորդում է NEWS.am-ը:

 Ի տարբերություն Ադրբեջանի՝ Արցախի Հանրապետությունում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չեն տեսնում, հայտարարել է նախարարը: Նա հավելել է, որ Արցախյան կողմը պատրաստ է քննարկել հարցերի ամբողջական համալիրը։  «Մեր սկզբունքային դիրքորոշումը հետևյալն է. խնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի խաղաղության, իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի հարգման վրա»,- ընդգծել է Միրզոյանը:

Հակամարտության վերջնական կարգավորման համար, ըստ նախարարի, անհրաժեշտ է բոլոր ուժերը կենտրոնացնել երկու անկախ պետությունների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության խաղաղ գոյակցության համար համապատասխան ջանքերի և պայմանների մշակման ուղղությամբ:

«Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը նաև կապահովի խաղաղության գործընթացի անշրջելիությունը և ազդանշան կդառնա ուժի կիրառման և պաշտոնական Բաքվի կողմից ուժի սպառնալիքների անթույլատրելիության մասին»,- նշել է Կարեն Միրզոյանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: