ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան կհամագործակի ԱՄՆ մուսուլմանների հետ՝ Ցեղասպանության հարցում հայերի դեմ պայքարելու համար

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Մեթին Քյուլյունքը ԱՄՆ կատարած այցելության ժամանակ հանդիպել է իսլամական տարբեր համայնքների ներկայացուցիչների հետ և հայտարարել, որ Թուրքիան պետք է համագործակցի ԱՄՆ-ում բնակվող մուսուլմանների հետ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, իրեն միայնակ չզգալու համար։ Տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

«Մենք ամեն տարվա ապրիլի 24-ին մեզ միայնակ ենք զգացել 1915 թվականի իրադարձությունների շուրջ հայկական պնդումների դեմ պայքարելիս, և դա այն պատճառով, որ կապ չենք ստեղծել, չենք աշխատել ԱՄՆ-ում բնակվող միլիոնավոր մուսուլմանների հետ»,- ընդգծել է Քյուլյունքը՝ կարևորելով իսլամական համայնքների հետ համագործակցությունն ու երկխոսությունը։

Նշենք, որ 2015 թվականին ընդառաջ՝ թուրքական կողմն Ցեղասպանության թեմայով տարբեր  քաղաքական, գիտական, մշակութային բնույթի միջոցառումներ է կազմակերպում ինչպես Թուրքիայում, այնպես էլ Թուրքիայից դուրս։ Այդ միջոցառումների նպատակն է Հայոց ցեղասպանության ժխտումը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: