ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լավրով. Իրանի միջուկային ծրագրի շուրջ նախնական համաձայնությունը հանձնվում է թղթին

Photo from www.theguardian.com

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Իրանին և վեցնյակին հաջողվել է հասնել համաձայնության առանցքային բոլոր հարցերի շուրջ և նրանք արդեն հանձնարարել են փորձագետներին նախագծել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված նախնական համաձայնությունն, հայտնում է Sputnik News-ը:

«Մենք կարող ենք վստահ ասել, որ նախարարներին հաջողվել է գալ հիմնական համաձայնության խնդրի լուծման առանցքային հարցերի շուրջ և մենք հուսով ենք , որ հաջորդ մի քանի ժամերի ընթացքում այդ համաձայնությունը կհանձնվի թղթին: Փորձագետներին արդեն տրվել են համապատասխան հանձնարարականները» ,- նշել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Լրագրողների հետ զրույցում Լավրովը նաև որոշ մանրամասներ է հայտնել ձեռք բերված նախնական համաձայնության մասին` նշելով.

«Համաձայնությունը արտացոլում է խնդրի լուծման համընդգրկում մոտեցում, որը ներառում է սահմանված ստուգման միջոցառումներ, որ Իրանի  միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում` համապատասխան ԱԷՄԳ-ի չափորոշիչների, ինչպես նաև պատժամիջոցների չեղյալ հայտարարման լայն դրույթներ» :

Չնայած իր խոսքում նկատվող  լավատեսության Լավրովը շտապել է նաև նշել, որ այս հարցում  դեռ շատ գործ կա անելու.

«Նախնական համաձայնությունը դեռևս չի նշանակում գործի ավարտ, այն ուղղակի փաստում է նրա մասին, որ մենք կատարել ենք նոյեմբերին ստանձնած մեր պարտականությունները` ստեղծելու խնդրի դրույթների քաղաքական շրջանակ և մինչև հունիսի վերջ, ինչպես և համաձայնեցված էր: Այնուհետև մենք  թույլ կտանք  փորձագետներին աշխատել տեխնիկական մանրամասների վրա, որը կպահանջի լուրջ ջանքեր, քանի որ, ինչպես գիտեք, սատանան հենց մանրուքներում է թաքնված»,- հավելել է Լավրովը:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.06.2026
       
    23.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: