ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պաղեստինը Միջազգային քրեական դատարանի լիիրավ անդամ է

Պաղեստինն ապրիլի 1-ից դարձել է Միջազգային քրեական դատարանի լիիրավ անդամ։ Այդ առիթով կառույցում կանցկացվի ներքին փոքր արարողություն, որը փակ կլինի հանրության կամ մամուլի համար։

ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական դիտորդ Ռիադ Մանսուրը Հռոմի ստատուտին (դատարանը հիմնած միջազգային պայմանագիր) միանալու փաստաթղթերը ներկայացրել էր հունվարի 2-ին։ Համաձայն Միջազգային քրեական դատարանի կանոնների՝ փաստաթուղթն ուժի մեջ է մտնում ամսվա հենց սկզբից՝ փաստաթղթերը ներկայացնելուց 3 ամիս անց։

Այսպիսով՝ Պաղեստինը դարձել է դատարանի 123-րդ անդամ-պետությունը։ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Պաղեստինն այսօր պատրաստ կլինի դատարան ներկայացնել փաստաթղթեր՝ կապված Իսրայելի գործողությունների հետ։ Պաղեստինյան ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ մի շարք իսրայելցի պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում իրենց տարածքում ռազմական հանցագործությունների համար։

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 25%
Քամի՝ 5,14 կմ/ժ
17 C°
 
19°  11° 
24.03.2023
20°  11° 
25.03.2023
Հարցում

Արդյո՞ք միջազգային հանրությունը բավարար ջանքեր է գործադրում Արցախի «կյանքի ճանապարհը» բացելու համար։