ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կոնգրեսական Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ելույթ կունենա

Ամերիկացի կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը տեղեկացրել է, որ ապրիլի 22-ին մի ամբողջ ժամ կտրամադրի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի անունների ընթերցմանը, հայտնում է asbarez.com-ը։

Կոնգրեսականը կոչ է արել Ցեղասպանության զոհերի ժառանգներին իրենց հարազատների անուններն ուղարկել համապատասխան հասցեով, որպեսզի դրանք ևս ներառվեն իր կողմից ընթերցվելիք ցուցակում:

«Մեկ ժամվա ընթացքում ես կկարողանամ ընթերցել Ցեղասպանությանը զոհ գնացած մարդկանց միայն փոքր թվի անունները: Իսկ 1.5 մլն-ից ավելի զոհվածների անուններն ամբողջովին ընթերցելու համար կպահանջվեն շաբաթներ: Լիահույս եմ, որ իմ այս քայլով կօգնեմ հանրության ուշադրությունը հրավիրել այս ոճրագործությանը: Մարդիկ, ում անունները ես կընթերցեմ, եղել են որդի, դուստր, մայր ու հայր, տատ ու պատ, մորաքույր ու քեռի. նրանցից ամեն մեկի կյանքն անգին էր»,- ասել է կոնգրեսականը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: