Արցախի հարցը լուծված չէ, այլ պարտադրված հրադադար է, որը ևս Ադրբեջանը խախտում է. Ադամ Շիֆ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, որ Կոնգրեսը պետք է ճանաչի Արցախի անկախությունը, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է նորից մասնակցի ղարաբաղյան կարգավորման բանակցություններին: Այս մասին Շիֆն ասել է Asbarez-ի հետ հարցազրույցում, փոխանցում է Panorama.am-ը։
«ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է կրկին ակտիվացվի ու նրան տրվի այն գլխավոր դերը, որի համար ստեղծվել է»,-ասում է Շիֆը ու հավելում, որ երկար տարիներ զգուշացնում էին, որ Ադրբեջանին թույլ է տրվել շարունակել իր պրովոկացիոն գործողությունները, ու Մինսկի խումբը ու անգամ ԱՄՆ-ը ինչ արել է՝ կոչն է երկու կողմերին՝ զերծ մնալ բռնություններից։
Շիֆի խոսքերով, սա էր մեսիջը, որ Ադրբեջանը ստանում էր, ու այդ պատճառով դիմեց ռազմական ուժով քաղաքական քարտեզը փոխելուն։
«Խնդիրը լուծված չէ: Բարդ հրադադար է, որը պարտադրվեց Արցախին ու Հայաստանին։ Կան հրատապ խնդիրներ՝ կապված տարածքային հարցերի, ռազմագերիների, պատերազմական հանցագործությունների, պատմամշակութային ժառանգության պահպանմանը: Այս առումով ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է սկսի աշխատել և գործընթաց սկսկի այս խնդիրները լուծելու համար: Սա այն ամենն է, որ հույս ունեմ, ԱՄՆ նոր վարչակազմը ձեռնամուխ կլինի և առաջնահերթություն կտա: ՄԵնք չենք ուզում թույլ տալ, որ Ռուսաստանը կամ Թուրքիան որոշեն այս հարցերը: Իրականում հենց դա տեղի ունեցավ այս հրադադարում։ Մենք ցանկանում ենք, որ Մինսկի խումբն այս որոշումները կայացնի, խորհրդակցություններ անցկացնի Հայաստանի, Արցախի հետ, որպեզի մենք ունենանք երկարատև և իմաստալից խաղաղություն»,-ասում է Ադամ Շիֆը։
Հարցին, որ ՌԴ-ն, Ադրբեջանն նշում են, որ չպետք է քննարկել Արցախի կարգավիճակի հարցը, ինչպես է հնարավոր այն բերել քննարկման սեղա, Շիֆը նշում է, որ Արցախի հարցը Մինսկի խմբի թղթապանակի մեջ է՝ անկախ նրանից ՌԴ-ին, Թուրքիային կամ Արդբեջանին դա դուր է գալիս, թե ոչ։
«Այս հարցի լուծումը Մինկսի խմբի առաքելությունն է: Կարծում եմ, անհրաժեշտ է ԱՄՆ-ի պրոակտիվ առաջնորդությունը: Ֆրանսիան ևս ուժեղ առաջնորդ էր այս հարցում: Հաշվի առնելով վերջինս՝ մենք պետք է համագործակցենք Ֆրանսիայի հետ: Հստակ է մի բան՝ Արցախի հարցը չի լուծվել, կնքվել է ժամանակավոր հրադադար և անգամ այն է խախտվում Ադրբեջանի կողմից»,-ասում է Շիֆը, հավելելով, որ Մինսկի խումբը պետք է ակտիվանա ու վճռականորեն գտնի լուծում։
Խոսելով Կոնգրեսի կողմից Արցախի ճանաչման մասին, ինչպես արեց Ֆրանսիայի Սենատը, Շիֆն ասաց, որ նախորդ տարվա վերջում ներկայացրել են օրեսդրական փաթեթ, որով պետք է ճանաչվեր Արցախի ինքնորոշման իրավունքը և անկախությունը, հավելելով, որ նման ջանքերը կշարոնակվեն այս տարի։
«Երբ խոսում ենք ինքնորոշման մասին, պետք է ուշադիր լինենք, որ Ադրբեջանին թույլ չտանք էթնիկ զտում իրականացնել այս տարածաշրջանում»,-ասաց Շիֆը, հավելելով, որ հույս ունի, որ օրենսդրական նախաձեռնությունը նորից կներկայացվի ու առաջ կտարվի Կոնգրեսում:
Սա կարևոր քայլ կլինի ճնշումը պահելու համար, որ Միսկի խումբն իր գործն անի՝ իմաստալից խաղաղ գործընթացի բացակայության պայմաններում։
Ղարաբաղյան հարցում Թուրքիայի մասնակցության հետ կապված Շիֆն ընդգծեց, որ ԱՄՆ-ն պետք է հստակ լինի, որ այստեղ ՌԴ-Թուրքիա գործողություն չպետք է լինի և պետք է պատժամիջոցներ կիրառվի Թուրքիայի դեմ՝ «Ս-400» ռուսական համակարգերի ձեռքբերման համար, որով նա ՆԱՏՕ-ի անդամ երկրի պարտավորությունները։ Այս մասին, Շիֆի խոսքերով, հստակ ասել է նաև պետքարտուղարի թեկնածու Բլինկենը։
Շիֆը խոսում է նաև Ադրբեջանին 907 բանաձևով հատկացվող աջակցության մասին, ասելով, որ այն պետք է ուսումնասիրվի, քանի որ ռազմական աջակցությունը հարձակողական զենքի համար չէր։
Շիֆը, խոսելով Կոնգրեսում ցեղասպանության ճանաչման մասին, հույս հայտնեց, որ այս ապրիլին կունենանք նաև նախագահական ճանաչում։
«Ես լավատես եմ։ Ջո Բայդենը շատ լավ է հասկանում խնդիրը, և ես նոր վարչակազմում կպաշտպանեմ, որ ցեղասպանությունը ճանաչվի, վերագնահատվի մեր հարաբերությունները Թուրքիայի հետ, ատամ ցույց տրվի 907 բանաձևին, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանին»,-ասում է Շիֆը, հավելելով, որ երկար տարիներ աշխատել է Բայդենի, փոխնախագահ Հարիսի, պետքարտուղարի թեկնածու Բլինկենի հետ, նրան լավ մարդիկ են, ու ինքը կօգտագործի հնարավոր բոլոր ազդեցություններն այս հարցերում։
Շիֆը նաև անդրադարձել է այս ամիս Միացյալ Նահանգները ցնցած իրադարձություններին և ասել, որ երկիրը պետք է միավորվի՝ մարտահրավերներին դիմակայելու համար, ավելացնելով, որ Նախագահ Ջո Բայդենն իր երդմնակալության խոսքով հանդես եկավ երկիրը միավորելու հարցում:
-
11:00
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 175198-ի
-
10:51
Արցախի նախագահի աշխատակազմում գործարկվել է 119 թեժ գիծը
-
10:49
Հայաստանի և Կուբայի արտգործնախարարները մտքեր են փոխանակել ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հեռանկարների շուրջ
-
10:47
Որքանո՞վ է հավանական Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումն այս փուլում
-
10:19
Ինչո՞ւ է ՅՈւՆԻՍԵՖ–ի ներկայացուցիչը հապճեպ լքել Հայաստանը. պատասխանում է Աննա Նաղդալյանը (Sputnik Արմենիա)
-
10:01
Եվրախորհրդարանի պատգամավորները Բորելից հետաքրքրվել են հայ ռազմագերիներին ազատելու քայլերի մասին
-
09:33
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
-
19:21
Ֆրանկ Փալոնը խոսել է ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցով
-
18:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար
-
17:00
Օլիվիե Դասոն Հայաստանի և հայ ժողովրդի մեծ բարեկամն էր. նախագահ Սարգսյանը ցավակցել է Օլիվիե Դասոյի ընտանիքին
-
16:32
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
15:17
Պատվաստումների ձախողումը ԵՄ-ին սպառնում է 100 միլիարդ եվրոյի վնաս
-
14:38
Մարտի 8-ին Amazon-ում կթողարկվի Հայոց ցեղասպանության մասին պատմող «1915-ի կանայք» կինոնկարը
-
14:01
Ձեր իրավունքների բարձր պաշտպանությամբ միայն ամրանում են պետության հիմքերը. Արման Թաթոյան
-
13:29
Արցախը շարունակելու է ջանքերը անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ․ Արայիկ Հարությունյան
-
13:23
Դիլիջանի թունելում կցորդի անսարքության պատճառով առաջացել է երթևեկության խոչընդոտ
-
12:47
Մեր պատմության ընթացքը ցույց է տվել, թե ինչքա՛ ն ուժեղ է հայ կինը՝ մեր վերածննդի խորհրդանիշը. Արմեն Սարգսյան
-
11:17
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 175016-ի
-
10:41
Մառախուղի և անբավարար տեսանելիության պատճառով Արցախի հարավային թևում որոնողական աշխատանքները չեղարկվել են․ Արցախի ԱԻՊԾ
-
10:09
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
18:35
«Ամենաթափանցիկ» իշխանությունը փորձում է հանրությունից հնարավորիս գաղտնի պահել Սյունիքում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները
-
16:26
ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ավարտը քաղաքական տեսանկյունից այսօր ոչինչ չի փոխում
-
16:14
Թուրքիան սիրախաղ է սկսել ԱՄՆ-ի հետ. արտաքին քաղաքականության իրակա՞ն փոփոխություն, թե՞ իմիտացիա
-
18:05
Ի՞նչ է հակամենաշնորհային կոմպլաենսը և ի՞նչի մասին է ՀՀ ՄԻՊ նախաձեռնությունը
-
15:05
Սերժ Սարգսյանի թողած իրական «ժառանգությունը»
-
20:10
Հակաթուրքական «Ֆիլիայի ֆորում». Ի՞նչ է այն և ինչո՞ւ Հայաստանը չմասնակցեց այդ համաժողովին
-
18:31
Տնտեսություն. Եվրապարտատոմսերի թողարկում, գնաճ, մակրոտնտեսական վիճակ
-
11:47
Էրբիլում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի օծման արարողությունը
-
10:23
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել պաշտպանել Կարո Փայլանին
-
11:49
Վրաստան. ներքաղաքական ցնցումներն ու դրանց պատճառները
Խոնավություն՝ 56%
Քամի՝ 6 կմ/ժ