Հայոց ցեղասպանության ժխտում․ տուգա՞նք, թե՞ ազատազրկում
Կիպրոսի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի միաձայն ընդունումը հայկական դիվանագիտության աննախադեպ հաղթանակն է։ Այսպես է բնութագրել ՀՀ Ազգաին ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 2-ին Կիպրոսի խորհրդարանի կողմից ցեղասպանությունների և մարդկության դեմ իրականացված հանցագործությունների ժխտումը քրեականացնող օրինագիծի ընդունումը։ Վերջինիս համաձայն՝ ցեղասպանության ժխտողները կպատժվեն հինգ տարվա ազատազրկմամբ եւ կվճարեն տուգանք 10000 եվրոյի չափով:
Օրինագիծը Կիպրոսի խորհրդարանին, որը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել էր դեռևս 1982թ․, ներկայացրել էր կիպրահայ համայնքը։
Կիպրոսը եվրոպական 4-րդ պետությունն է Հունաստանից, Սլովակիայից և Շվեյցարիայից հետո, որը քրեականացնում է Հայոց ցեղասպանության ժխտումը:
Այսպես, Շվեյցարիայի Քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում մարդկության դեմ իրականցված հանցագործությունների հանրային ժխտման համար, և քանի որ Շվեյցարիայի դաշնային խորհրդարանը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, 261-րդ հոդվածը ինքնաբերաբար տարածվում է նաև նրանց վրա, ովքեր գիտակցված և նպատակային կերպով կասկածի տակ են դնում 1915թ․ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության փաստը։
Սլովակիան Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ ընդունել է 2011թ։ Այսպիսով, Սլովակիայի ցանկացած քաղաքացի, ով կժխտի Հայոց ցեղասպանությունը անկախ նրանից, որ երկրում է գտնվում նա, կդատապարտվի ազատազրկման մինչև 5 տարի ժամանակով։
Նմանատիպ օրինագիծ քննարկվել է նաև Ֆրանսիայի խորհրդարանում։ Այն առաջարկվել էր պատգամավոր Վալերի Բուայեի կողմից։ Սակայն ֆրանսիական օրենքը, չեղյալ է հայտարարվել «խոսքի ազատության իրավունքին չհամապատասխանելու» պատճառով։ Հետաքրքիր է, որ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է և՛ Հոլոքոստը, և՛ Հայոց ցեղասպանությունը, սակայն միայն Հոլոքոստի ժխտումն է երկրում պատժելի։
Եվ չնայած Եվրոպայում նմանատիպ հարցերի իրավաբանական անկայունությանը՝ 2014թ․ Հունաստանի խորհրդարանը ևս ընդունեց Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ։ Ըստ այս օրենքի՝ ցեղասպանությունները ժխտելու համար նախատեսվում է մինչև 3 տարվա ազատազրկում և տուգանք 30 հազար եվրոյի չափով։
Նշենք նաև, որ Հոլոքոստի ժխտումը և/կամ նացիստների հանցագործությունների արդարացումը քրեորեն պատժելի է Ավստրիայում, Բելգիայում, Գերմանիայում, Լիտվայում, Լյուքսեմբուրգում, Լեհաստանում, Սլովենիայում, Շվեյցարիայում, Կանադայում, Իսրայելում, Հունաստանում, Կիպրոսում, Լիխտեյնշտեյնում, Չեխիայում, Սլովակիայում և Պորտուգալիայում։
այլ նյութեր այս թեմայով
- Միսիսիպին՝ ԱՄՆ 50-րդ նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Միսիսիպին դարձավ ԱՄՆ վերջին՝ 50-րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը: Ապրի ՀՅԴ-ն:
- Ավստրալացի պատգամավոր Քրիսթի ՄքԲեյնը միացել է Ցեղասպանության ճանաչման պահանջին «Արդարության համատեղ նախաձեռնությունը» փոխըմբռնման հուշագիր է, որը 2020-ի փետրվարին կնքել են Ավստրալիայի հայ, հույն...
- Լիոնում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Լիոնի կենտրոնում՝ Անտոնեն Պոնսե հրապարակում տեղադրված հայերի ցեղասպանության և մարդկության դեմ կատարված հանցագործություններին...
- Քվեբեկի ԱԺ-ն միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հիշատակող բանաձև Առանց վերապահումների սատարում է Կանադայի կառավարության որոշումը՝ Թուրքիային ռազմական արտադրանքի վաճառքի չեղարկման...
- «Հիշատակի եռերգություն»՝ ի նշանավորումն Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի Եռերգությունը կեզրափակվի ապրիլի 24-ին՝ ժամը 19:15-ին, կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
