ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ալ-Քաիդա»-ն Եմենում ազատ է արձակել հազարավոր բանտարկյալների

«Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի գրոհայինները գիշերը գրոհել են Եմենի հարավարևելյան Հադրամաութ նահանգի վարչական կենտրոնը՝ Էլ-Մուքալլա քաղաքը: Sky News Arabia արբանյակային հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ծայրահեղականներն այնտեղ հարձակվել են կենտրոնական բանտի վրա և ազատել հարյուրավոր բանտարկյալների:

Տեղական աղբյուրների հաղորդմամբ՝ մարտեր են ընթանում Ադենից 480 կմ հեռու գտնվող քաղաքի մի քանի շրջաններում: Բացի բանտից՝ բախումներ են տեղի ունենում նախագահական պալատի, ընդհանուր անվտանգության վարչության, կենտրոնական բանկի շենքի մոտ և նավահանգստի մոտակա թաղամասերում: Ահաբեկիչների հարձակումը փորձում են հետ մղել բանակային ստորաբաժանումները: Ականատեսների վկայությամբ՝ բախումներին ներգրավված է զրահատեխնիկա և հրետանի, փողոցներում չեն դադարում պայթյուններն ու հրաձգությունը, այդ թվում՝ ծանր գնդացիրներից: Բանտից ազատված շատ կալանավորներ դատապարտված են եղել «Ալ-Քաիդայի» հետ կապի համար: Հաղորդվում է, որ նրանց մեջ նաև խմբավորման պարագլուխներ կան:

Եմենում շիական շարժմանը վերջին մեկ տարվա ընթացքում հաջողվել է բավականին ամրապնդել իր դիրքերը։ Նրանք բազմիցս մասշտաբային հարձակումներ են կատարել, որոնց զոհ են գնացել հարյուրավոր մարդիկ: Վերջերս գրոհայինները նորից կտրուկ ակտիվացել են՝ հատկապես Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ ընդդիմադիր հուսիթների դեմ ռազմական գործողությունից հետո: Այսօր շիա ապստամբները գրավել են Եմենի հարավային Ադեն քաղաքում գտնվող նախագահի նստավայրը, որը հետ գրավելու համար մղվող մարտերին մասնակցում են նաև քաղաքացիական անձինք։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: