ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պատմական համաձայնություն Իրանի և «վեցնյակի» միջև

Իրանի և միջազգային միջնորդների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի և Եվրոպական միության միջև երկարատև բանակցությունները վերջապես հանգել են ցանկալի արդյունքի, որն առաջին քայլն է համապարփակ պայմանագրի ձեռքբերման ճանապարհին: Լոզանում կայացած բանակցությունների մասնակիցները հայտնել են, որ Իրանի և «վեցնյակի» միջև պայմանավորվածություններ են ձեռքբերվել միջուկային համաձայնագրի հիմնական կետերի շուրջ:

«ԵՄ-ն, ՄԱԿ-ի ԱԽ-ի 5 մշտական անդամները, Գերմանիան և Իրանն այժմ չափանիշներ ունեն իրանական միջուկային ծրագրի գլխավոր խնդիրների կարգավորման համար: Առաջիկայում կվերականգնենք աշխատանքը վերջնական պայմանագիրը նախապատրաստելու համար», - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի խոսքերը մեջբերում է TASS-ը: Իր հերթին Իրանի նախագահ Հասան Ռոհանին Twitter-ում հայտնել է, որ Լոզանի բանակցություններում հստակեցվել են ապագա միջուկային պայմանագրի առանցքային չափորոշիչները:

Reuters գործակալության տվյալներով Իրանն ու «վեցնյակը» պայմանավորվել են, որ իրանական ուրանի մեծ մասը դուրս է բերվելու երկրից: Գործակալության արևմտյան աղբյուրը հայտնել է, որ ձեռքբերված պայմանավորվածությունների համաձայն ավելի քան 1000 ցենտրիֆուգներ աշխատելու են Ֆորդոյի միջուկային կենտրոնում: Բացի այդ, Իրանն ու «վեցնյակը» պայմանավորվել են, որ Նաթանզ միջուկային կայանում ուրանը հարստացվելու է մինչև 3,67%: Իրանական իշխանությունները պատրաստակամություն են հայտնել պարտավորություն ստանձնել 25 տարով սահմանափակել ուրանի հաստացման ծրագիրը: Իրանը թույլատրելու է ԱԷՄԳ-ին առաջիկա 25 տարիների ընթացքում ստուգումներ անցկացնել իր միջուկային օբյեկտներում: Միջուկային ծրագրի սահմանափակման ծավալների և ժամկետների մասին բոլոր պայմանավորվածություններն ուժի մեջ կմտնեն համապարպակ պայմանագրի ստորագրումից հետո:

Ակնկալվում է, որ մինչև հունիսի 30-ը կողմերը կպատրաստեն ու կստորագրեն պայմանագիրը, որի շուրջ արդեն մի քանի տարի շարունակ բանակցում են:

Փոխարենը ԵՄ-ն և ԱՄՆ-ը ՄԱԿ-ի ԱԽ-ին զուգահեռ կսկսեն չեղյալ հայտարարել Իրանի նկատմամբ կիրառվող միակողմանի տնտեսական և քաղաքական պատժամիջոցները, ինչն իրանական տնտեսությանը վերականգնվելու և զարգանալու հնարավորություն կտա: Ինչպես նշել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, «համապարփակ կարգավորումը կնպաստի նաև տարածաշրջանում կայունության և համագործակցության ամրապնդմանը»:

Հատկանշական է, որ միջազգային միջնորրդների և Իրանի միջև համաձայնության ձեռքբերման մասին հայտնի դառնալուց անմիջապես հետո Brent նավթի գինը նվազել է 5%-ով: Սակայն մասնագետները կանխատեսում են, որ առնվազն մինչև 2016 թվականն Իրանը չի կարողանա վերականգնել նավթի արտահանման այն ծավալները, որոնք եղել են միչև Իրանի նկատմամբ սահմանափակող միջոցների կիրառումը: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: