ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2015-ը «Հայաստանի տարի» Մարսելում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ 2015 թվականը Մարսելում  հայտարարվել է «Հայաստանի տարի», որի շրջանակներում քաղաքի տարածքային չորս մարմինների (նահանգապետարան, քաղաքապետարան, մարզպետարան և Մարսելի արվարձանների խորհուրդ) և ՀՀ սփյուռքի նախարարության համատեղ ուժերով կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ: Այս մասին հաղորդում է ՀՀ Սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը։ 

Նախաձեռնության նպատակն է Մարսելի և արվարձանների քաղաքապետերին, թաղապետերին անկախ նրանց քաղաքական պատկանելությունից համախմբել, ներկայացնել Հայաստանը, հայ ազգային մշակույթը, պատմությունը և օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունը:

Միջոցառումները կազմակերպելու նպատակով ստեղծվել է «Մարսել-Պրովանս-Հայաստան 2015» միությունը, որի կազմում ընդգրկված են հայազգի և ֆրանսիացի տարբեր ոլորտների հայտնի անհատներ, կուսակցությունների ներկայացուցիչներ:   

Նախատեսված է ընդգրկել արվարձարանային շուրջ երեսուն քաղաքներ և ծրագրվել են 2015թ. ընթացքում մի շարք միջոցառումներ, ցուցահանդեսներ, համերգներ:

ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ ապրիլի 25-ին Մարսելի Բորսայի պալատում կկազմակերպի ֆրանս-հայկական գրքի փառատոնը, որի ժամանակ  կներկայացվի աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին պատմող Ռիչարդ Ֆինդիկյանի «AZNAVOUR STORY 2015» կամ «Շառլ Ազնավուրը Պրովանսում» և «100-րդ տարելիցի ձիթենին» ֆիլմերի ցուցադրումը, կկազմակերպվեն հայազգի նկարիչների ցուցահանդեսներ, հանդիպում-քննարկումեր:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.06.2026
       
    23.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: