Էդվարդ Նալբանդյան. հայ ժողովուրդը ոչ միայն վերապրեց Ցեղասպանությունը, այլև կարողացավ վերածնվել
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «Միջազգային հարաբերություններ» հանդեսին: Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի առաջնահերթ խնդիրների լուծմանն է ուղղված նրա կողմից ղեկավարվող գերատեսչության գործունեությունը, Նալբանդյանը պատասխանել է, որ քանի որ 2015թ.-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարին է, կսկսի հենց դրա հետ կապված Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության առջև դրված առաջնահերթ խնդրից: «Հայ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից իրականացված Ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը գտնվում է մեր դիվանագիտության մշտական ուշադրության կենտրոնում։ Չէ՞ որ ճանաչումը, դատապարտումն ու պատիժը նոր ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման կարևորագույն պայմաններն են», - ասել է Նալբանդյանը:
Նախարարի խոսքով 100-ամյակին նվիրված միջոցառումները անցկացվելու են չորս հիմնական ուղղություններով: «Առաջին հերթին դա հարգանքի տուրքն է Ցեղասպանության զոհերի հիշատակին: Հայ առաքելական եկեղեցին պատրաստվում է սրբադասել Հայոց ցեղասպանության զոհերին: Երկրորդ ուղղությունը երախտագիտությունն է նրանց, ովքեր ծանր փորձությունների պահերին օգնության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Իսկ այդպիսի երկրներ, ժողովուրդներ շատ են: Հայ ժողովուրդը միայնակ չմնաց: 100-րդ տարելիցը առիթ է՝ ևս մեկ անգամ երախտիքի խոսք ասելու: Երրորդ ուղղությունը ջանքերն են՝ ուղղված նոր ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելմանը: Դա կարևոր է ոչ միայն Հայաստանի, հայ ժողովրդի համար, այլև՝ ողջ միջազգային հանրության: Եթե Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ մարդկության դեմ իրականացված հանցագործությունը պատշաճ կերպով դատապարտվեր, ապա հնարավոր կլիներ կանխարգելել հետագայում, այդ թվում՝ Երկրորդ աշխարհամարտի քողի տակ և դրանից հետո իրականացված մարդկության դեմ հանցագործությունները:
Եվ վերջին` չորրորդ ուղղությունը, վերածնունդն է: Հայ ժողովուրդը ոչ միայն վերապրեց Ցեղասպանությունը, այլև կարողացավ վերածնվել: Մենք կարողացանք վերակերտել մեր պետականությունը, մեր անկախությունը, վերածնել մշակույթը, գիտությունը: Վերածնունդը տեղի ունեցավ ոչ միայն Հայաստանում: Հայերը կարողացան ստեղծել իրենց օջախները աշխարհի շատ երկրներում, նպաստել և շարունակում են իրենց ներդրումը բերել այդ երկրների զարգացմանը», - ասել է Նալբանդյանը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարը, որպես հաջորդ կարևորագույն խնդիր նշել է ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորումը, որի էությունը հարգանքն է ինքնորոշման իրավունքի հանդեպ, որն ամրագրված է որպես ՄԱԿ-ի կանոնադրության գլխավոր նպատակներից մեկը։Նալբանդյանը նշել է, որ 2014թ.-ին, երբ լրացավ Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի համաձայնագրի ստորագրման 20-ամյակը, ադրբեջանական կողմը շեշտակի ավելացրեց հրադադարի ռեժիմի խախտումները, այդ թվում՝ օգտագործելով ծանր զինտեխնիկա և գնդակոծելով քաղաքացիական օբյեկտները, ինչն էլ հանգեցրել է իրավիճակի կտրուկ սրման, հակամարտության բոլոր կողմերից աննախադեպ թվով զոհերի: «Ադրբեջանական կողմը բանակցությունների պատրանք ստեղծելու նպատակով փորձում է սեփական պատկերացումները ներկայացնել իբրև համանախագահների առաջարկություններ, խեղաթյուրում է հիմնահարցի և բանակցային գործընթացի էությունը և Մինսկի խմբի համանախագահներին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին վարկաբեկելու արշավ է իրականացնում: Ս.թ. հունվարի 27-ին համանախագահները հարկադրված էին հիշեցնել Բաքվին իրենց մանդատի մասին և մտահոգություն հայտնել բանակցային գործընթացի, Մինսկի խմբի համանախագահների դերակատարության և ԵԱՀԿ դիտորդների պարտավորությունների հանդեպ շարունակաբար հնչող քննադատության կապակցությամբ:
Ադրբեջանը սևեռվել է իբր իր ունեցած հնարավորություններով՝ռազմական ճանապարհով հիմնահարցը լուծելու վրա: Այստեղից էլ սերում են համապատասխան փորձերը՝ կասկածի տակ դնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի գործունեությունը, տեղափոխել հիմնախնդրի կարգավորումը այլ միջազգային հարթակներ, հիմնահարցին տարածքային խնդրի բնույթ հաղորդել կամ շահարկել կրոնական գործոնը: Այս ամենը քողարկվում է սադրիչ գործողությունների ակտիվացմամբ՝ ինչպես Արցախի հետ շփման գծում, այնպես էլ Հայաստանի հետ սահմանին», - նշել է նախարարը:
Անդրադառնալով արտաքին մյուս գերակայություններին՝ նալբանդյանը նշել է. «Մենք ձեռնարկում ենք հնարավորինը՝ Ռուսաստանի հետ մեր դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների ամրապնդման համար: Ջանքեր ենք գործադրում՝ Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերության զարգացման, եվրոպական մայրցամաքի երկրների և կառույցների հետ համագործակցության խորացման, Վրաստանի և Իրանի հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների ամրապնդման, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների, մասնավորապես՝ Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի հետ կապերի ընդլայնման, արաբական, լատինամերիկյան, աֆրիկյան պետությունների հետ փոխգործակցության զարգացման համար: Արդի մարտահրավերներին հավաքական գործողություններով պատասխաններ փնտրելու նպատակով` երկկողմ և բազմակողմ ձևաչափերում մենք համագործակցում ենք այն գործընկերների հետ, որոնք ցուցաբերում են փոխադարձ պատրաստակամություն: Իհարկե, մեր մշտական ուշադրության կենտրոնում են գտնվում մեր պետության շահերին համապատասխան միջազգային, տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի ներգրավվածության հարցերը»:
Այն հարցին, թե Հայաստանը, անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, ինչ հույսեր է կապում նրա գործունեության հետ, նախարարը նշել է, որ հնարավորություն է այն ընձեռում ավելի պարզեցված, ազատ մուտք գործել պաշտպանված ապրանքաշուկաներ, Եվրասիական միության ծառայությունների միասնական շուկա, ներդրումներ բերել, ստեղծել արդյունաբերական և գյուղատնտեսական կոոպերացիաներ, առանց մաքսատուրքերի մուտք գործել ռեսուրսային բազա, մուտք գործել ԵԱՏՄ տրանսպորտային միջանցքներ, դյուրացնել միգրացիոն ռեժիմը և այլն: Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ Նալբանդյանը դրանք անվանել է խորը, որոնք անցել են ժամանակի փորձությունը:
Խոսելով Մերձավոր Արևելքում և Միջին Արևելքում տիրող իրավիճակից՝ Նալբանդյանը նշել է, որ այդ տարածաշրջանում տարբեր կրոնական և էթնիկ համայնքների գոյությունը լուրջ վտանգի տակ է։ «Ցեղասպանության ժամանակ սիրիական Դեյր Զոր քաղաքը և նրա շրջակա անապատը դարձան հարյուր հազարավոր հայերի մահվան երթի վերջին հանգրվանը: Հայոց ցեղասպանության բազմաթիվ զոհերի մասունքները ամփոփող սրբավայր Դեյր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին ուխտատեղի էր։ Սակայն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին այստեղ արդեն անհնար կլինի ոգեկոչել զոհերի հիշատակը, քանի որ նախորդ տարվա սեպտեմբերին ահաբեկչական խմբավորումները պայթեցրին եկեղեցին և պղծեցին սրբատեղին: Տարածաշրջանի ժողովուրդներն ու երկրները իսկական հումանիտար աղետի են բախվել: Միայն Սիրիայից մենք ընդունել ենք ավելի քան 12 հազար հայերի, ովքեր հարկադրված էին լքել իրենց տներն ու հարազատ վայրերը: Մենք կարծում ենք, որ սա հենց այն վտանգավոր իրավիճակներից է, որը պետք է դիտարկվի մարդկության դեմ ուղղված ոճրագործությունները կանխարգելելու միջազգային հանրության համատեղ ջանքերի շրջանակներում», - ասել է Նալբանդյանը:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
այլ նյութեր այս թեմայով
- Միսիսիպին՝ ԱՄՆ 50-րդ նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Միսիսիպին դարձավ ԱՄՆ վերջին՝ 50-րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը: Ապրի ՀՅԴ-ն:
- Ավստրալացի պատգամավոր Քրիսթի ՄքԲեյնը միացել է Ցեղասպանության ճանաչման պահանջին «Արդարության համատեղ նախաձեռնությունը» փոխըմբռնման հուշագիր է, որը 2020-ի փետրվարին կնքել են Ավստրալիայի հայ, հույն...
- Լիոնում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Լիոնի կենտրոնում՝ Անտոնեն Պոնսե հրապարակում տեղադրված հայերի ցեղասպանության և մարդկության դեմ կատարված հանցագործություններին...
- Քվեբեկի ԱԺ-ն միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հիշատակող բանաձև Առանց վերապահումների սատարում է Կանադայի կառավարության որոշումը՝ Թուրքիային ռազմական արտադրանքի վաճառքի չեղարկման...
- «Հիշատակի եռերգություն»՝ ի նշանավորումն Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի Եռերգությունը կեզրափակվի ապրիլի 24-ին՝ ժամը 19:15-ին, կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
