ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լավրով. Իրանի և Ռուսաստանի միջև ձևավորվել է համագործակցության ուժեղ բազա

Ըստ  ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ տնտեսական  պատժամիջոցների վերացումը հնարավորություն կտա Իրանին լիովին փակել հաշիվները «Ռոսատոմի»  հետ, որը, իր հերթին, կապահովի միլիարդավոր դոլարների եկամուտ Ռուսաստանի բյուջե:

 Ինչպես հայտնում է РИА Новости-ին՝ իր՝ «Россия сегодня»  հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սերգեյ Լավրովը նշել է , որ «չպետք է միակողմանի նայել այն ամենին, ինչ կատարվում է» և «կարիք չկա անհանգստանալու» այն փաստի շուրջ, որ Ռուսաստանի հարևան և գործընկեր Իրանը դուրս կգա ոչ միայն ՄԱԿ Անվտանգության խորհրդի, այլև Միացյալ Նահանգների և Եվրամիության  կողմից սահմանված պատժամիջոցների լծի տակից: «Ընդհակառակը, Ռուսաստանի և Իրանի միջև, եթե խոսենք մաքուր տնտեսական շահերի մասին, այս տարիների ընթացքում ձևավորվել է համագործակցության շատ ուժեղ բազա», - հայտարարել է Լավրովը:




այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.06.2026
       
    23.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: