ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը հերթական անգամ չի կատարում համանախագահներին տված իր խոստումը

«Հուսով ենք՝ կողմերը կհարգեն հրադադարի ռեժիմի պահպանմանը առաջիկա տոների, հիշատակի արարողությունների և տարածաշրջանում միջազգային միջոցառումների ընթացքում», - ադրբեջանական APA լրատվական գործակալության հետ զրույցում ասել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

Դիվանագետը վկայակոչել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին, որոնք հավաստիացրել են, որ չեն դիմի ռազմական գործողությունների շփման գծում և հայ - ադրբեջանական սահմանին։

«Դեռ մենք հնարավորություն չունենք ստուգելու կամ վերահսկելու, թե որքանով են կատարվում այդ պարտավորությունները, բայց հստակ է, որ կայունությունը դրական ազդեցություն կունենա բանակցությունների հետագա գործընթացում», - ասել է Ուորլիքը։

Նշենք, որ Ադրբեջանի նախագահի այս հավաստիացմանը հետևել է սահմանային հերթական միջադեպը, որի արդյունքում հակառակորդի արձակած կրակոցներից ստացած հրազենային մարմնական վնասվածքներից զոհվել է է ավագ ենթասպա, 43-ամյա Հայկ Սարգսի Քեշիշօղլյանը:

Սա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանական իշխանությունները միջազգային հարթակներում խոստանում են պահպանել հրադադարի ռեժիմը, սակայն իրականում շարունակում են իրենց ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի և ԼՂՀ դեմ՝ այն զուգահեռելով ակտիվ հռետորաբանությամբ։

Հիշեցնենք նաև, որ 2012թ․ ԼՂՀ հանդես էր եկել կրոնական տոների ժամանակ (ինչպիսիք են Զատիկը և Նովրուզը) շփման գծերից հետ քաշել դիպուկահարներին և ձեռնպահ մնալ ցանկացած սադրիչ գործողություններից։ Ադրբեջանական կողմը, սակայն, անտեսել էր ղարաբաղյան իշխանությունների այս կոչը։

Ընդհանրապես հակամարտության պատմության ողջ ընթացքում Բաքուն բացառապես մերժել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման ցանկացած առաջարկ։

Ավելացնենք նաև, որ միջազգային փորձում դեռևս անտիկ ժամանակներից լայնորեն կիրառվում է հակամարտությունների, պատերազմների ժամանակավոր դադարեցումը միջազգային կարևոր իրադարձությունների, ինչպես օրինակ՝ Օլիմպիական խաղերի ժամանակ։ Սակայն վերջին ժամանակներում այս ավանդույթը պարբերաբար խախտվում է։ Չնայած տարաբնույթ խոստումներին և լայնածավալ ռազմական գործողությունների դադարեցմանը՝ տեղային կռիվները շարունակվում են։ Նման զարգացումների մենք ականատես դարձանք ինչպես սիրիական, այնպես էլ ուկրաինական հակամարտությունների ժամանակ։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.06.2026
       
    23.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: