ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսրայելի դերը Եմենի ճգնաժամում

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան շարունակում է ավիահարվածներ հասցնել Եմենում շիական Ալ-Խոուսի շարժման դիրքերի ուղղությամբ: Չնայած ակտիվ հարվածներին և Սաուդյան Արաբիայի կողմից եմենա-սաուդական սահմանի ամրապնդմանը՝ խոուսիները շարունակում են իրենց առաջխաղացումը հարավային Ադեն քաղաքի ուղղությամբ, որտեղ ակտիվ մարտեր են ընթանում: Ակտիվացել է Ալ-Կաիդա շարժումը, որն իր վերահսկողությունն է հաստատել Եմենի Հադրամաութ նահանգի վրա:

Կոալիցիայի կողմից իրականացվող ավիրահարվածների հետևանքով տասնյակ անմեղ մարդիկ են զոհվում: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նախօրեին առաջին մարդասիրական օգնությունն է հասցրել Եմեն: ՄԱԿ-ի ԱԽ-ն շարունակում է դիտարկել այն 2 բանաձևերի նախագծերը, որոնք ներկայացվել են համապատասխանաբար Ռուսաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի կողմից:

Արդյունքում Եմենի ճգնաժամը նոր քաոս է առաջացրել տարածաշրջանում, որն առանց այն էլ «արաբական գարնան» սկսվելուց ի վեր չի կարողանում ուշքի գալ: Մասնագետները Եմենում դիտարկում են շիական Իրանի և սուննիական Սաուդյան Արաբիայի բացահայտ առճակատումը, սակայն այս պետությունները հակամարտող միակ կողմերը չեն: Ալ-Խոուսի շարժման առաջնորդ Աբդուլմալիք Ալ-Խոուսին հայտարարել է, որ «Իսրայելն ու ԱՄՆ-ը կանգնած են Եմենում Սաուդյան Արաբիայի ռազմական միջամտության ետևում»: «Այս ագրեսիան ոչնչով արդարացված չէ», - Խոուսի շարժման առաջնորդի խոսքերը մեջբերում է I24NEWS-ը:

Իսրայելն ուղղակիորեն ներգրավված չէ Եմենի ճգնաժամում, սակայն անուղղակիորեն աջակցելով Սաուդյան Արաբիային՝  ցանկանում է հերթական անգամ հարված հասցնել Իրանին և իրանական միջուկային ծրագրի շուրջ շրջանակային համաձայնագրի ստորագրման համատեքստում ցույց տալ Արևմուտքին, թե ինչ «ապակայունացնող քաղաքականություն է վարում Իրանը տարածաշրջանում»: Սա ևս մեկ գործոն է, որն ինքնաբերաբար մոտեցնում է Իսրայելի և Սաուդյան Արաբիայի դիրքորոշումները տարածաշրջանում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: