ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 406 դրամ +1 EUR - 397 դրամ +1 RUB - 7 դրամ 0 GBP - 455 դրամ +7
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՏՄ համար պատժամիջոցներն աստիճանաբար ավելի շահեկան են դառնում

- Ինչպե՞ս են Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներն ազդել տարածաշրջանի և, մասնավորապես՝ ԵԱՏՄ անդամ պետությունների վրա: Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն դրանց բացասական հետևանքները հաղթահարելու համար:  

Պատժամիջոցներն ավելի շուտ դրական ազդեցություն են ունեցել՝ հնարավորություն  ստեղծելով ռուսական շուկայում ներկայացնել այս կամ այն արտադրանքը: Առաջին հերթին, դա, իհարկե, գյուղատնտեսական արտադրանքին է վերաբերում:

Պատժամիջոցներն ավելի շուտ անուղղակի ազդեցություն են ունեցել, քանի որ դրանք նույնպիսի անուղղակի ազդեցություն են ունեցել նաև ռուբլու արժեքի անկման վրա. բնակչության եկամուտների նվազում, ինֆլյացիա, այդ թվում՝ ազգային արժույթների ինֆլյացիա, որը առկա բավական լուրջ փոխադարձ ներգործությունների հետևանք է:

Մյուս կողմից, ընդհակառակը, գործընկերները շահել են, քանի որ նույն բելառուսցինները և ղազախստանցիները սահմանամերձ շրջաններում բավական մեծ քանակությամբ ապրանք են գնել՝ առավելապես արդյունաբերական:

Ի՞նչպես օգտագործել այդ պատժամիջոցները: Առնվազն պետք է զարգացնել այն արտադրությունները, որոնց արտադրանքն այսօր պատժամիջոցների պատճառով դարձել է անհասանելի, ասածս առաջին հերթին վերաբերում է սննդամթերքի:

Միանգամայն հնարավոր է, որ եվրոպացիներն ամերիկացիների նման պատժամիջոցների ժամկետը երկարացնեն ևս մեկ տարով: Ինչքան երկար դա շարունակվի, այնքան ավելի շահավետ կլինի ԵԱՏՄ անդամ պետությունների համար, քանի որ հնարավորություն կտա նրանց ամրապնդել իրենց դիրքերն այս շուկայում:

- Հայաստանի, որպես ԵԱՏՄ անդամ պետության, տնտեսության զարգազման ի՞նչ հիմնական ուղիներ եք տեսնում:

Կարծում եմ, առաջին հերթին, կաճի ապրանքաշրջանառությունը Ղազախստանի, Բելառուսի հետ: Ռուսաստանի հետ ևս կարող է աճել, սակայն այդ առևտրային հարաբերություններն ավելի կանոնակարգված են, այդ իսկ պատճառով այստեղ աճը ավելի փոքր է լինելու:

Երեք երկրների ՝ Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի հետ աճ է գրանցվելու զրոյից:

Այնուհետև խոսք պետք է գնա տրասպորտային հաղորդակցության մասին, որը նախևառաջ կապված է Վրաստանի և Իրանի հետ:

Եթե  խոսում ենք Վրաստանի մասին, դրանում կարող է բավական հետաքրքրված լինել նաև Ղազախստանը: Այստեղ կարող են ներքաշվել ԵԱՏՄ ուժերը: Համենայն դեպս, հիմա աստիճանաբար կարգավորվում են տնտեսական կապերը, ինչն ընդհանուր առմամբ ձեռնտու է նաև Վրաստանին: Նա նույնպես հայտվում է փակուղում, եթե չի օգտագործում հայ-վրացական ճանապարհը կամ օգտագործում է ոչ այն չափերով, որը իրեն պետք է:

Իրանի դեպքում ևս Ղազախստանը հետաքրքրված կողմ է: Իրանի դեպքում հարցը բախվում է միջազգային պատժամիջոցներին: Այստեղ պետք է լուծել այլ խնդիրներ: Պատժամիջոցների թուլացումը, իհարկե, Հայաստանի համար լավ տարբերակ է: Իրանը տարանցման ուղիներից մեկն է, որը բավական հարմար է:

Ենթակառուցվածքները ևս կարևոր են: Կարծում եմ, որ դրանք կզարգանան և միանգամայն հնարավոր է, որ Ռուսաստանը և Ղազախստանը, ինչպես նաև միության անդամ չհանդիսացող այլ երկրներ  հետաքրքրված կլինեն դրանում և ներդրումներ կանեն: Հնարավոր է, որ դրա համար կարելի լինի օգտագործել այն ենթակառուցվածքային բանկը, որը ստեղծել է Չինաստանը: Հատկապես, որ նրան փորձում են միանալ և՛ Ռուսաստանը, և՛ Ղազախստանը, և՛ եվրոպական երկրները: Այստեղ խոսքը վերաբերելու է հենց եվրասիական աշխարհագրական ճանապարհներին:

Եթե խոսենք արդյունաբերական ենթակառուցվածքի մասին, ապա, առաջին հերթին, կարևոր է էներգետիկ ոլորտը: Այստեղ ևս ծրագիրը միայն ռուսական չի լինելու, քանի որ Ռուսաստանը և Ղազախստանն ունեն իրենց ատոմային էներգիայի կենտրոնները, և շատ նախագծերում ոչ միայն օգտագործվում է ղազախական ուրանը, այլ նաև՝ երեք երկրներով բաշխման համակարգը: Դժբախտաբար, Ուկրաինան այժմ դուրս է համակարգից, սակայն Ռուսաստանը և Ղազախաստանը սրանում բավական հետաքրքրված են:

Կարծում եմ, նույնը կարելի է ասել նաև թանկարժեք զարդերի արդյունաբերության մասին: Հնարավոր է, որ վերականգնվեն որոշ գործարաններ, որոնք աշխատել են ԽՍՀՄ ժամանակ:

Այս հարցերը կքննարկվեն։ ԵԱՏՄ-ն ստեղծվել է ոչ միայն հարմար առևտուր անելու, այլ նրա համար, որ դուրս գանք այս կառուցվածքային ճգնաժամից, որն առաջացել է ԽՍՀՄ փլուզումից հետո: Խոսքը երկրների արդյունաբերական պոտենցիալի վերականգման մասին է: Հնարավոր է, որ դա փոքր-ինչ ուշ լինի:

Ցանկացած դեպքում սկսում են այն ոլորտներից, որոնք առկա են երկրում և կարող են մրցունակ լինել եվրասիական շուկայում:

- Վերջին շրջանում շատ է խոսվում արժութային միություն և ԵԱՏՄ միասնական արժույթ ստեղծելու մասին: Ինչքանո՞վ եք այն այսօր  անհրաժեշտ և կարևոր համարում:

Ցանկացած տնտեսական միություն աստիճանաբար վերածվում է արժութայինի: Այլ հարց է, որ, իմ կարծիքով, այսօր չեն ձևավորվել բոլոր այն պայմանները, որոնք անհրաժեշտ են արժութային միության համար: ԵՄ-ն հասել է դրան 60 տարվա ընթացքում, ավելի շուտ 60 տարի ձևավորվել է  տնտեսական միություն, ապա նոր՝ արժութային:

Մեր 5 պետություններում պետք է գործեն 4 ազատ տարածությունները, դա ոչ միայն ապրանքների և ծառայությունների տեղափոխմանն է վերաբերում: Մեր մոտ պետք է ստեղծվի առնվազն ընդհանուր, ավելի ճիշտ կոորդինացված, բանկային համակարգ: Բացի այդ,  մենք ունենք  փոքր տնտեսություններով պետություններ, որոնք պետք է կայունացնեն իրենց արժույթն ընդհանուր միությունում գտնվելու համար: Մյուս կողմից, մեր վրա արտաքին ուժեղ ճնշում է գործադրվում, և մենք ստիպված ենք այդ գործընթացն ավելի արագ անցնել, քան կցանկանայինք, որպեսզի ԵԱՏՄ-ն դառնա այնպիսի տնտեսական միություն, որ կկարողանա ազդել առնվազը տարածաշրջանի վրա:

Ինձ թվում է, դեռ շատ բան պետք է անել, որ այդ միությունը սկսի լայնածավալ գործել: Ենթադրում եմ , որ դեռևս պետք է անցնել վճարումներն ազգային արժույթներով կատարելուն, իսկ արժութային միությունը կլինի մի փոքր ավելի ուշ:

Չեմ կարող ասել, որ այն լինելու է 2025թ.-ին,  ինչպես ենթադրվում է: Դա կախված է շատ գործոններից, բայց այն, որ երկրները պատրաստվում են դրան, արդեն փաստ է: Այս գործընթացում նրանք պետք է չքայքայեն իրենց տնտեսությունները, ինչի համար անհրաժեշտ են բավական ուժեղ առևտրա-տնտեսական կապեր: Տնտեսությունը պետք է լավ նախապատրաստել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 21%
Քամի՝ 1,54 կմ/ժ
26 C°
 
29°  17° 
04.10.2022
30°  18° 
05.10.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: