ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինան և ՆԱՏՕ-ն խորացնում են համագործակցությունը

Ուկրաինան կշարունակի ընդլայնել համագործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Արսենի Յացենյուկը՝ հավելելով, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ կստորագրի համագործակցության երկու համաձայնագիր։

Դրանցից մեկը Կապի և տեղեկատվության վերաբերյալ հուշագիրն է։  Հուշագրի համաձայն՝ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ խորհրդատվության, կառավարման, կապի, հետախուզության,  դիտարկումների հարցերով համագործակցելու է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում։

Երկրորդ փաստաթուղթն  Աջակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրն է, որը  նախատեսում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցություն 4 ծրագրերի իրականացման հարցում, այդ թվում՝ ռազմատեխնիկական կապի միջոցների, հաղորդակցության նոր ուղիների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։

Ուկրաինայի վարչապետն ընդգծել է, որ Ուկրաինան պետք է վերականգնի իր զինված ուժերը բացառապես աշխարհի ուժեղագույն բանակների և միավորումների օրինակով, որոնք պայքարում են ամբողջ աշխարհում խաղաղության հաստատման համար։

Հաղորդվում է նաև, որ Ուկրաինան զենքի արտադրանքը համապատասխանեցնելու է ՆԱՏՕ-ի չափորոշիչներին։ Այդ նպատակով Ուկրաինայի ՊՆ-ն ՆԱՏՕ-ի հետ միասին մշակում են պաշտպանական ոլորտի չափորոշիչների համապատասխանեցման ճանապարհային քարտեզ 2015-2018 թթ․ համար։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հայտարարել էր, որ Ուկրաինան կդառնա Դաշինքի անդամ, եթե ցանկանա և կատարի անդամակցության համար անհրաժեշտ պահանջները։ «Դռները շարունակում են բաց մնալ։ Ես մասնակցել եմ Բուխարեստի  գագաթաժողովին, երբ որոշեցինք, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Որոշումն ուժի մեջ է մնում»,- ասել է Սթոլթենբերգը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նիստի ընթացքում։ Միաժամանակ՝ գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ Կիևը որոշել է ընտրել ոչ դաշինքային կարգավիճակ։

Հարկ է նշել նաև, որ Ուկրաինայում ՆԱՏՕ-ին անդամակցությունը դիտարկվում է որպես ԵՄ ադամակցության համար անհրաժեշտ քայլ։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: