ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անցում միասնական արժույթի. ԵՄ փորձ

Վերջերս հասարակության և մասնագիտական տարբեր շրջանակներում բավական ակտիվ քննարկման առարկա է դարձել ԵԱՏՄ շրջանակներում միասնական արժույթի անցնելը: Այս առումով բավական հետաքրքրական է հայացք նետել համաշխարհային փորձին՝ մասնավորապես Եվրոպական Միության օրինակին, որպեսզի պարզ լինի, թե ինչ հնարավորություններ և վտանգներ կարող է առաջացնել ԵԱՏՄ-ում միասնական արժույթի անցնելը:

Աշխարհում այպիսի միության լավագույն օրինակ է հանդիսանում Եվրոպական Միությունը, որը բաղկացած է 28 երկրից և որոնցից միայն 19 երկրներն են կազմում Եվրագոտին, որն օգտագործում է միասնական արժույթ՝ եվրո: Միասնական արժույթի անցնելը ինտեգրացիոն խոշոր քայլ է եղել ԵՄ-ի համար: Այն իրենից ներկայացնում է տնտեսական և հարկաբյուջետային քաղաքականությունների, համընդանուր դրամավարկային քաղաքականության և ի վերջո ընդհանուր արժույթի՝ եվրոյի կոորդինացում:

Եվրոպական Համայնքի ներքո տնտեսական և համընդանուր արժույթի միություն ստեղծելու որոշումը կայացվել է 1991 թվականին Մաստրիխտում: Այս միությունը հնարավորություն էր տալու անդամ երկրներին սերտորեն ինտեգրել իրենց տնտեսությունները, հաստատել տնտեսական կայունություն, բարձրացնել արդյունավետությունը, ապահովել տնտեսական աճ և աշխատատեղերի ավելացում: Այս ամենը բխում էր ԵՄ քաղաքացիների շահերից:

Տնտեսական այս միությունը նախատեսում է.

  • Տնտեսական քաղաքականության կոորդինացնում անդամ պետությունների  միջև,
  • Հարկաբյուջետային քաղաքականության կոորդինացում՝ պետական պարտքի և պակասուրդի սահամանափակման միջոցով,
  • Դրամավարկային անկախ քաղաքականության իրականացում Եվրոպական Կենտրոնական Բանկի միջոցով,
  • Մեկ միասնական արժույթ և եվրոյի գոտի,

ԵՄ տնտեսական և միասնական արժույթի համակարգում գոյություն չունի մի կառույց, որը պատասխանատու է տնտեսական քաղաքականության համար: Հակառակը, այստեղ պատասխանատվությունը բաշխված է անդամ պետությունների և ԵՄ կառույցների միջև: Հիմնական կառույցները հետևյալն են.

  • Եվրոպական Խորհուրդը (The European Council), որը սահմանում է քաղաքականության հիմնական ուղղությունները:
  • ԵՄ Խորհուրդը (The Council of the EU), որը կոորդինացնում է ԵՄ տնտեսական քաղաքականությունը և որոշում է, թե ԵՄ անդամ երկրներից որը կարող է անցում կատարել եվրոյի, որպես արժույթ:
  • Եվրախումբը (The Eurogroup), որը կոորդինացնում է եվրագոտու անդամ երկրների ընդհանուր հետաքրքրությունների քաղաքականությունը:
  • Անդամ երկրները կամ պետությունները հաստատում են իրենց պետական բյուջեն՝ պետական պարտքի և պակասուրդի սահմանափակմամբ: Երկրները որոշում են իրենց սեփական քաղաքականության կառուցվածքը՝ ներառելով աշխատուժի, թոշակառուների և կապիտալի շուկաները:
  • Եվրոպական Հանձնաժողովը (The European Commission) մշտադիտարկման է ենթարկում իրականացված գործողությունները և դրանց համապատասխանելիությունը նախատեսվածին:
  • Եվրոպական Կենտրոնական Բանկը (ECB) հաստատում է դրամավարկային քաղաքականությունը՝ պահպանելով գների կայունությունը` որպես առաջնահերթ նպատակ:
  • Եվրոպական Խորհրդարանը (The European Parliament) ԵՄ Խորհրդի հետ մասնակցում է օրենսդրական բազայի մշակմանը:

Ինչպես երևում է վերը նշվածից, Տնտեսական և միասնական արժույթի կառավարումը բազմաշերտ է և ներառում է մի քանի կառույցներ:

Կարևոր է հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում տնտեսական ինտեգրումը, որը տնտեսական և արժույթի միասնականցման ամենաբարձր աստիճանն է: Որպեսզի երկրները հասնեն ինտեգրացիոն այս փուլին, պետք է անցնեն հետևյալ 6 նախաշրջանները.

  1. Արտոնյալ առևտրային տարածք (համագործակցող երկրների միջև մաքսային սակագների կրճատում),
  2. Ազատ առևտրի գոտի (համագործակցող երկրների միջև առևտուր` առանց ներքին սակագների, որոնք կվերաբերեն բոլոր կամ որոշ ապրանքների),
  3. Մաքսային միություն (երրորդ երկրների նկատմամբ մաքսային նույն սակագների կիրառում և ընդահնուր առևտրային քաղաքականություն),
  4. Մեկ միասնական շուկա (արտադրության համընդհանուր կարգավորմամբ ապրանքների, կապիտալի, աշխատուժի և ծառայությունների ազատ տեղաշարժ),
  5. Տնտեսական և արժույթի միություն ( մեկ միասնական շուկա մեկ արժույթով և դրամավարկային քաղաքականությամբ),
  6. Ավարտված տնտեսական ինտեգրացիա (վերը նշված բոլոր գործողություններին ավելանում են ներդաշնակ հարկաբյուջետային քաղաքականությունը):

Երբ 1958թ-ին Եվրպական Միությունը ստեղծվեց  որպես Եվրոպական տնտեսական համայնք, նրա նպատակը մաքսային միություն ստեղծելն էր և գյուղատնտեսության համար միասնական շուկա ձևավորելը: Այսօր ԵՄ վերը նշված մոդելն իր 5-րդ փուլում է գտնվում: Առաջադեմ տնտեսական ինտեգրումը Եվրոպայում չի սկսվել միայն որոշման հիման վրա, այն անցել է պատմական երկար ուղի մինչև եվրո դրամական միավորի ստեղծումը, ինչը հանդիսացել է Միության գլխավոր ձեռքբերումը:

Ինչպես երևում է վերը նշվածից, նախքան միասնական արժույթի անցնելը տնտեսապես համագործակցող երկրները անցնում են բազմաթիվ փուլեր, որպեսզի որոշվի ճշգրիտ ժամանակը, թե երբ կարելի է սկսել միասնական արժույթի ստեղծման գործընթացը: Գոյություն ունի տնտեսագիտական մոդել, որը օգնում է պատասխանել այս հարցին: Այն կոչվում է «ձգողականության» մոդել, որը էմպիրկ է, այն բացահայտում է երկրների միջև միջազգային առևտրաշրջանառության ծավալը: Այն մոդելավորում է զույգ առ զույգ երկրների միջև առևտրային հոսքերը, հարաբերելով ամեն երկրի տնտեսության «ծավալին» կամ կարելի է ասել եկամուտներին, այն հակադարձ համեմատական է այդ երկրների միջև եղած հեռավորության հարաբերակցությանը: Մոդելը հնարավորություն է տալիս պարզել ընդհանուր արժույթի արդյունավետությունը տվյալ երկրների տնտեսության համար:

ԵՄ մինչև միասնական արժույթի անցնելը կիրառել է այս մոդելն իր տնտեսագիտական հաշվարկներում, ինչը բավական արդյունավետ է եղել:

Հաշվի առնելով այս ամենը, նպատակահարմար է, որ մասնագիտական շրջանակները ուսումնասիրեն եվրոյի` որպես միասնական արժույթի կայանալու գործընթացը` ուշադրություն դարձնելով ԵՄ տնտեսական ինստիտուտների կայացման գործընթացին:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: