ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՀ. Համաշխարհային տնտեսական աճի խոչընդոտներն ու հնարավորությունները

Արժույթի Միջազգային Հինադրամի (ԱՄՀ) կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ համաշխարհային տնտեսական աճի տեմպերը 2015թ-ին, նախորդ տարվա համեմատությամբ, պահպանվել են գրեթե անփոփոխ` 3.5%: Ըստ կանխատեսումների՝ հաջորդ տարի այն չի գերազանցի 3.8%: Տնտեսական աճը տարբեր է զարգացած և զարգացող երկրների համար: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ընդհանուր առմամբ մակրոտնտեսական ռիսկերը նվազել են, սակայն ավելացել են ֆինանսական և աշխարհաքաղաքական ռիսկերը:

ԱՄՀ տնտեսական խորհրդատու և հետազոտությունների գծով տնօրեն Օլիվեր Բլանչարդը նշել է, որ ֆինանսական և եվրագոտու ճգնաժամը, բանկային համակարգի թուլացումը, պետական, մասնավոր և միասնական պարտքի բարձր աստիճանը, մի շարք երկրներում մեծապես կրճատում են եկամուտը և սպառումը: Վերը նշված բացասական ազդեցություններին հակակշռում են համաշխարհային նավթի գների կտրուկ անկումը և փոխարժեքի տատանումները: Սակայն այս գործոնները ոչ բոլոր երկրների համար է, որ ունեն միևնույն դրական ազդեցությունը: Դրանով է պայմանավորվում, այն, որ համաշխարհային շուկայում տեղի ունեցող փոփոխությունները դրական կամ բացասական ձևով են ազդում զարգացող և զարգացած երկրների տնտեսությունների վրա:

Զարգացած երկրները հիմնականում շահում են նավթի ցածր գներից և փոխարժեքի տատանումներից: Երկրների այս դասի համար կանխատեսվում է տնտեսական աճ մինչև 2.4%՝ ի տարբերություն 2014թ-ի ցուցանիշի` 1.8%-ի:

Կանխատեսվում է, որ 2015-2016թթ ԱՄՆ-ն կունանա մինչև 3% տնտեսական աճ: Նավթի գների անկման հաշվին ներքին պահանջարկը կավելանա , իսկ արտահանումը գումարային արժեքով կավելանա դոլարի արժևորման ֆոնին: Եվրագոտու տարածքում ևս աստիճանաբար աճ է նկատվում` ի հաշիվ նորից նավթի գների անկման, ցածր տոկոսադրույքների և արժեզրկված եվրոյի: Ճապոնիայում նույնպես աճի միտումներ են դրսևորվում՝ կապված նավթի ցածր գներով և իենի արժեզրկումով:

Ըստ ԱՄՀ կանխատեսումների՝ զարգացող երկրներում աճի տեմպերը թուլանում են` բացառությամբ Հնդկաստանի: 2015թ. համար երկրների այս դասի համար նախատեսվում է տնտեսական աճի տեմպի մինչև 4.3% անկում, ինչը 2014թ-ին կազմել է ընդամենը 4.6%: Տեմպերի թուլացման հիմնական պատճառներն ամեն տարածաշրջանում տարբեր է: Այստեղ նաև հստակ է դառնում, որ զարգացած երկրներում աճ ապահովող գործոնները զարգացող երկրների համար նույն դրական ազդեցությունը չունեն: Օրինակ՝ նավթի գների անկումը խիստ բացասական է ազդել նավթ և բնական գազ արտահանող երկրների վրա` ի դեմս Ռուսաստանի, սակայն դա չի վերաբերում OPEC երկրներին: Չինաստանում աճի տեմպերի նվազումը հիմնականում կախված է ներդրումների կրճատումներով՝ հատկապես անշարժ գույքի շուկայում: Լատինական Ամերիկայի երկրների տնտեսական պատկերը նույնպես առաջընթաց չի խոստանում, քանի որ այստեղ ևս նկատվում է սպառողական ապրանքների գնանկում: 

Համաշխարհային տնտեսության աճի նվազման ռիսկերը պայմանավորված են մի շարք գործոններով: Օրինակ՝ դոլարի արժևորումը կարող է մի շարք երկրների համար դառնալ ռիսկային: Հատկապես այն երկրների համար, որոնց արտահանումը կատարվում է դոլարով, առաջին հերթին` ԱՄՆ-ի: Աշխարհաքաղաքական իրադարձությունները ևս պակաս ռիսկեր չեն պարունակում համաշխարհային տնտեսության համար:

Որպեսզի վերը նշած երկու դասի երկրները տնտեսական կայուն աճ ապահովեն, պետք է մշակեն բարեփոխումների նոր քաղաքականություն, որը կբերի առկա ռիսկերի նվազման:

Այս առումով, զարգացած երկրների համար դրամավարկային քաղաքականությունը մնում է առաջնահերթություն՝ զարկ տալու տնտեսական ակտիվությունը և արդարացնելու գնաճը: Բացի այդ, մի շարք երկրները, օրինակ՝ Հունաստանը,  կարիք ունեն կառուցվածքային ներդրումների և  կառուցվածքային բրեփոխումների, ինչը կբերի նաև արդյունաբերության զարգացման և վերջնական արդյունքի ավելացման: Զարգացած երկրների մոտ բարեփոխումների կարիք կա նաև աշխատանքային շուկայում. օրինակ՝ Ճապոնիայում  և Եվրագոտու երկրներում:

Ինչ վերաբերում է զարգացող երկրների տնտեսություններին, ապա, ըստ ԱՄՀ ուսումնասիրության,  այստեղ  դրամավարկային քաղաքականության ընդլայնումը էական ազդեցություն չի կարող ունենալ տնտեսական աճի վրա: Սակայն այս երկրները նույնպես կարիք ունեն կառուցվածքային բարեփոխումների: Օրինակ՝ Հնդկաստանը, Հարավային Աֆրիկան իրեց բարեփոխումները պետք է ուղղեն ներդրումային դաշտի և առևտրաշրջանառության բարելավմանը, Ինդոնեզիան և Ռուսատանը կարիք ունեն բարելավելու բիզնես միջավայրը: Բրազիլիան, Հնդկաստանը և Հարավային Աֆրիկան բարեփոխումներ պետք է իրականացնեն ուսման, աշխատանքային և ապրանքների շուկաներում: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: