ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ողջ աշխարհում տուրիզմից ստացված եկամուտը կազմել է 1.5 տրիլիոն դոլար

Վերջերս Տուրիզմի համաշխարհային կազմակերպությունը (UNWTO) հրապարակել է 2014թ.-ի համաշխարհային տուրիզմի ոլորտի տվյաները: Արդյունքները ցույց են տվել, որ տուրիզմից ստացված եկամուտն ամբողջ աշխարհում կազմել է 1.5 տրիլիոն դոլար կամ 4 միլիոն դոլար օրական կտրվածքով: Հաշվարկված է, որ տուրիստները օթևանելու, սննդի և խմիչքի, ազատ ժամանակ անցկացնելու, գնումների և այլ ծառայությունների ու ապրանքների վրա  ծախսել են 1.245 միլիարդ դոլար 2014թ.-ին, ինչը 3.7%-ով ավելի բարձր է նախորդ տարվա ցուցանիշից (հաշվի են առնված նաև տարադրամի փոփոխությունները և գնաճը):

Տուրիզմից ստացված եկամուտների քանակով աշխարհում առաջին տեղում է գտնվում Միացյալ Նահագները՝ 177 միլիարդ դոլար, երկորդ տեղում է Իսպանիան՝ 65 միլիարդ դոլար եկամտով: Չինաստանը զբաղեցնում է երրոդ տեղը՝ 57 միլարդ դոլարով, վերջինս գրանցել է տուրիզմից ստացված եկամտի 10 տոկոս աճ` 2013թ.-ի համեմատությամբ:

Միջազգային տուրիզմը համաշխարհային շուկայի կարևորագույն մասնիկ է համարվում, քանի որ այն իրենից ներկայացնում է արտահանում և լայնամասշտաբ սպառում: Տուրզմի ոլորտում սպառողական գների նվազման ֆոնի վրա 2014թ.-ի սպառումն իր բարձր ցուցանիշն է գրացել (1.5 տրիլիոն դոլար): Այս ոլորտի զարգացումը ցանկացած երկրում լայն հնարավորություն է ստեղծում տնտեսության աճ ապահովելու, արտահանումը խթանելու և աշխատատեղեր ստեղծելու առումով:

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, ապա այն Տուրիզմի համաշխարհային կազմակերպությանն անդամակցում է 1997 թվականից: Անդամակցությունը հնարավորություն է տվել Հայաստանին համագործակցել կազմակերպության անդամ մյուս երկրների հետ, քննարկել տարբեր ծրագրեր և օգտվել այս ոլորտում ներդրումային հնարավորություններից: Տուրիզմը ՀՀ տնտեսության մեջ զարգացող ոլորտ է և այն դեռևս չի օգտագործում իր ողջ պոտենցիալը: Տուրիզմը տնտեսության այն յուրահատուկ ոլորտներից է, որը սերտորեն փոխկապված է արդյունաբերական մյուս ոլորտների հետ և օգնում է զարգացնել տնտեսության մյուս ճյուղերը: Վիճակագրական տվյալներից երևում է, որ այս ոլորտում բավականին մեծ առաջխաղացում կա: 2012թ.-ին  2011թ.-ի համեմատությամբ 11.3%-ով ավելացել է զբոսաշրջիկների հոսքը Հայաստան: Իսկ 2013թ.-ին այն աճել է ևս 14.3 %-ով:

Հայաստանն, իր պատմամշակութային արժեքներով և բնության բազմազանությամբ, ունի բոլոր հնարավորությունները` դառնալու զբոսաշրջության տարածաշրջանային կենտրոն:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: