ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միգրացիոն նոր ռազմավարություն Եվրոպական Միությունում

Եվրոպական խորհուրդը, Դոնալդ Տուսկի գլխավորությամբ մտադիր է մոտ օրերս արտահերթ գագաթաժողով հրավիրել անօրինական միգրացիայի վերաբերյալ: Նախնական տվյալներով ժողովը կհրավիրվի արդեն ապրիլի 24-ին:

Գագաթաժողովին կմասնակցեն ներքին և արտաքին գործերի նախարարներ ԵՄ բոլոր 28 անդամ երկրներից, ովքեր պետք է առաջարկներ ներկայացնեն ԵՄ անօրինական միգրացիայի դեմ առավել արդյունավետ պայքարի համար: Դոնալդ Տուսկը պատրաստվում է խորհրդակցել նաև մի շարք միջազգային կազմակերպությունների և եվրոպական գործակալությունների հետ, որպեսզի մայիսի կեսերին արդեն նոր համաեվրոպական ռազմավարություն մշակեն անկանոն միգրացիայի այս հսկա հոսքի դեմ:

ԵՄ Գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին այս առիթով նշել է. «Մենք շատ անգամ ենք ասել «այլևս երբեք», այժմ ժամանակն է առանց հետաձգելու հաղթահարել այս բոլոր ողբերգությունները: Պետք է բոլորս միասին փրկենք մարդկանց կյանքերը, ինչպես և միասին պաշտպանում ենք մեր սահմանները, միասին պայքարում մարդկանց թրաֆիկինգի դեմ»:

«Միջերկրականում կատարվածը պարզապես անընդունելի է, և հարցի լուծումը չի կարելի թողնել միայն ԵՄ հարավային երկրներին»,- հավելել է Մոգերինին՝ նկատի ունենալով, առաջին հերթին, Իտալիան, որի Լամպեդուզա փոքրիկ կղզին այսօր համար մեկ թիրախն է դարձել Հյուսիսային Աֆրիկայից, մասնավորապես՝ քաոսային Լիբիայից, ժամանող փախստականների համար: Միջերկրական ավազանի մյուս երկրները ևս անմասն չեն մնում միգրանտների վերջերս ահագնացող ալիքից, և Հունաստանն ու Մալթան նույնպես իրենց դժգոհությունն են հայտնում այդ կապակցությամբ՝ պահանջելով հնարավորինս խստացնել ԵՄ միգրացիոն քաղաքականությունը:

Իսկ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյն իր հերթին նշել է, որ դատարկ խոսքերն ու հայտարարություններն այլևս բավական չեն և ԵՄ համար իրապես գործելու ժամանակն է եկել, քանզի իրավիճակը գնալով ավելի ու ավելի ողբերգական է դառնում:

Բանն այն է, որ ԵՄ հարավային անդամ-պետությունները մեղադրում են Բրյուսելին իրենց համար այս ցավոտ խնդրից բազմիցս խուսափելու և հարցին վերջնական ու սպառիչ լուծում չտալու համար: Չէ՞ որ, միջերկրածովյան երկրները, և այս պահի  դրությամբ հատկապես Իտալիան, ոչ լեգալ միգրանտների ամբողջ բեռն իրենց ուսերին են կրում՝ արժանանալով ԵՄ  կառույցների և հյուսիսային հեռավոր անդամ-պետությունների կատարյալ «անտարբերությանը»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: