ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պոլ Թոմսոն․ Հունաստանի պարտքերի շուրջ բանակցություններում առաջընթաց կա

Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Արժույթի Միջազգային Հիմնադրամն  առաջին անգամ հայտարարել է Հունաստանի հետ նրա վարկերի շուրջ բանակցություններում առաջընթացի մասին։ «Վերջին մի քանի օրվա ընթացքում երեք կազմակերպությունների և Հունաստանի կառավարության միջև բանակցություններում առաջընթաց է գրանցվել»,-հայտարարել է Արժույթի Միջազգային Հիմնադրամի եվրոպական բաժնի ղեկավար Պոլ Թոմսոնը գերմանական  Handelsblatt թերթին տված հարցազրույցի ժամանակ՝ հավելելով, որ «սա դրական միտում է և այն հույս է ներշնչում»։

Միևնույն ժամանակ, Թոմսոնի խոսքերով Աթենքը և նրա միջազգային երեք վարկատուները՝ ԱՄՀ, Եվրահանձնաժողովը և Եվրոպական կենտրոնական բանկը, դեռ «շատ հեռու են իրենց հիմնական նպատակից»։

Կազմակերպության ներկայացուցիչը հայտարարել է, որ Աթենքի միջոցները կբավարարեն, ամենայն հավանականությամբ, մինչև հունիս։ «Մինչ այդ մենք պետք է ձեռք բերենք պայմանավորվածություններ, որոնք անհրաժեշտ են նոր վարկերի տրամադրման համար»,-նշել է Թոմսոնը։ Միևնույն ժամանակ, նա հայտարարել է Հունաստանի՝ Եվրագոտուց դուրս գալու լուրջ ռիսկերի առկայության մասին։

Նշենք, որ մայիսի 12-ին Հունաստանը պետք է 747 մլն եվրո վճարի ԱՄՀ տրամադրած վարկը մարելու համար։

Նախորդ շաբաթ Արժույթի Միջազգային Հիմանդրամի նախագահ Քրիստիան Լագարդը մերժել է Հունաստանին պարտքի հերթական տրանշի փոխանցման հետաձգման խնդրանքը։ Այս մասին գրում է Financial Times-ը։

Ավելի վաղ Financial Times-ը գրել էր Հունաստանի  և նրա միջազգային վարկատուների՝ երկիրը դեֆոլտ հայտարարելու մտադրության մասին, որը հետագայում հերքվեց հունական իշխանությունների կողմից։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: