ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 197,02 դրամ ԱՐԾԱԹ - 278,48 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 513,44 դրամ

Հայաստանը ծրագրում է ներգրավել 1,5 մլրդ դոլարի նոր վարկեր

168 ժամ

Հայաստանի Ազգային ժողովի նիստում 2018-ի պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկման ժամանակ Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասել է, որ Հայաստանը, համաձայն գործող համաձայնագրերի, հնարավորություն ունի ստանալու մոտ 1,5 մլրդ դոլար նոր վարկեր, փոխանցում է News.am գործակալությունը։ 

Նախարարի խոսքով՝ այդ գումարը նախնական քննարկման փուլում է։ «Մենք ընդհանրապես առաջնորդվում ենք այն տրամաբանությամբ, որ պետք է մտածել ոչ թե վարկերի մարման մասին՝ հարկային միջոցների կիրառմամբ, այլ մեր ներգրաված փոխառությունների և դրանց կիրառման միջոցով ստեղծել տնտեսության այնպիսի աճ, որպեսզի դրանց տեսակարար կշիռը և ազդեցության աստիճանը հասցվեն նվազագույնի։ Այսինքն՝ մենք չենք սահմանափակվի նոր վարկով, նոր փոխառությունների ներգրավման հնարավորությամբ, այլ պարզապես կջանանք բարձրացնել դրա կառավարելիության  մակարդակը, և դա չի պահանջի մեզնից մեծ ջանքեր»,- պարզաբանել է Ջանջուղազյանը։

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 31%
Քամի՝ 6 կմ/ժ
24 C°
 
14°  27° 
16.09.2019
15°  27° 
17.09.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը