ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լավրով. Ռուսաստանը կնպաստի հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը

Այսօր Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել ռուսաստանյան մի շարք ռադիոկայանների:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հասունացել է և լուծման հնարավորություններ կան: Ռուսաստանն արել է և շարունակում է անել ավելին, քան որևե մեկն, այդ շատ բարդ, բայց իրականում լուծման ենթակա հարցը հանգուցալուծելու համար: Պարբերաբար շփվում ենք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Մեր նախագահը նույնպես շարունակում է քննարկել այդ թեման Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ իր շփումների ընթացքում: Առաջ շարժվելու համար փոխադարձաբար ընդունելի հիմք գտնելու հնարավորությունն առկա է, և ակնկալում են, որ ապագայում սպասվող շփումները, այդ թվում նաև՝ Երևանում, այդ հարցում առաջ շարժվելու հնարավորություն կտան: Իմ կարծիքով՝ այն արդեն գերհասունացել է»,- մասնավորապես նշել է Լավրովը: Իսկ ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա ՌԴ արտգործնախարարը խոստացել է, որ Ռուսաստանը կնպաստի դրանց կարգավորմանը ևս և ամեն ինչ կանի հայ-թուրքական սահմանի բացմանն աջակցելու համար:

«Спутник», «Эхо Москвы» և «Говорит Москва» ռադիոկայաններին տրված հարցազրույցում Լավրովն անդրադարձել է նաև ռուս-ամերիկյան հարաբերություններին Իսլամական պետության դեմ պայքարի համատեքստում: «Շատ պատերազմներ եղան, այն էլ չհիմնավորված պատերազմներ, պատերազմներ, որ հակասում էին համապատասխան տարածաշրջաններում` Իրաքում, Լիբիայում, Սիրիայում կայունության պահպանմանը. Ամերիկացիները չեն ցանկանում խոստովանել, որ «Իսլամական պետություն»-ն ի հայտ է եկել այս երկրներում իրենց իսկ ծավալած գործողությունների արդյունքում»,- նկատել է Լավրովը, նշելով իր հիասթափությունն ԱՄՆ-ի վարած քաղաքականությունից:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: