ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հյուսիսային Կիպրոսն ընտրեց միավորման ուղին

Հյուսիսային Կիրպրոսի Թուրքական Հանրապետությունում երեկ թուրք-կիպրացիները  նախագահ են ընտրել 67-ամյա Մուստաֆա Աքընջիին, ով խոստացել է հնարավորինս կենտրոնացնել իր էներգիան Կիպրոսի կղզին վերամիավորելու և փակուղուց վերջապես դուրս գալու համար:

«Մենք հասել ենք փոփոխություն, և իմ քաղաքականությունն ուղղված է լինելու Կիպրոսի խնդրի խաղաղ կարգավորմանը», - հայտարարել է Աքընջին իր հազարավոր աջակիցներին կիրակնօրյա հաղթական հանրահավաքի ժամանակ:  «Այս երկիրն այլևս չի կարող զուր ժամանակ վատնել»,-ասել է նա:

Նոր նախագահը վաստակել է իր քաղաքական համբավը դեռևս մայրաքաղաք Նիկոսիայի թուրքական հատվածի քաղաքապետ լինելու տարիներին:

Աքընջին պարտության մատնեց Կիպրոսի թուրքական հատվածի գործող նախագահ Դերվիշ Էրօղլուին 60.5 տոկոս ձայներով, ըստ վերջնական պաշտոնական արդյունքների: Իսկ  մասնակցությունն ընտրություններին կազմել է 64 տոկոս, մոտ 177,000 գրանցված ընտրողների շրջանում:

Մուսթաֆա Աքընջին հայտարարել է, որ արդեն խոսել է Կիպրոսի հունական հատվածի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ,  որպեսզի մոտ օրերս հանդիպում կազմակերպեն:

«Անաստասիադիսը և ես նույն սերնդի մարդիկ ենք... Եթե մենք չկարողանանք լուծել խնդիրն այս պահին, դա մի հսկայական բեռ կլինի մեր ապագա սերունդների համար», - ասել է Աքընջին: Իսկ ահա Նիկոս Անաստասիադիսը, ով գլխավորում է Կիպրոսի Հանրապետությունը, իր հերթին, ավելացրել է,.«Մեր ակնկալիքները շատ մեծ են, վերջապես այս փոքրիկ երկիրը կարող է վերամիավորվել, և ես անհամբեր սպասում եմ պարոն Աքընջիի հետ հանդիպմանը:»

Իր նախընտրական քարոզարշավի ընթացքում Մուստաֆա Աքընջըն բազմիցս խոսել է նաև Վարոշա կոչվող զբոսաշրջային փոքրիկ քաղաքի մասին, որը 1974-ից ի վեր թուրքական բանակի հսկողության տակ է գտնվել և չի գործել այլևս որպես առողջարանային համալիր: Նորընտիրախագահը խոստանում է ՄԱԿ-ի անմիջական հսկողության ներքո վերաբացել Վարոշան այն պայմանով, որ հույն-կիպրացիներն էլ, իրենց հերթին, Ֆամագուստա կոչվող նավահանգիստը միջազգային երթևեկության համար հասանելի դարձնեն և թույլ  տան ուղիղ չվերթներ բացել դեպի հյուսիսի գլխավոր օդանավակայանը: Ըստ ՄԱԿ-ի, նման փոխզիջումը տնտեսական մեծ օգուտներ կբերի երկու կողմերին էլ, ի դեմս, օրինակ, միլիոնանոց օտարերկրյա ներդրումների, ինչպես նաև բազմաթիվ նոր աշխատատեղեր կստեղծի գործազուրկ կիպրացիների համար:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: