ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինա՞ն է հիասթափվել ԵՄ-ից, թե՞ ԵՄ-ն՝ Ուկրաինայից

Օրերս Կիևում տեղի ունեցած ԵՄ-Ուկրաինա գագաթաժողովի հետ կապված ուկրաինական կողմի ակնկալիքները չարդարացան:

ԵՄ-Ուկրաինա գագաթաժողովը տեղի է ունեցել ապրիլի 27-ին Կիևում: Դրան ներկա էր Եվրոպական Միության բարձրաստիճան ղեկավարությունն ի դեմս Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի: Քննարկվեցին  Ուկրաինայի քաղաքական և տնտեսական բարեփոխումների, ինչպես նաև ԵՄ կողմից ֆինանսական աջակցության և այլ բնույթի հարցեր: 

Գագաթաժողովի դեռ նախօրեին ուկրաինացիները հույս էին փայփայում, որ իրենց եվրոպացի բարեկամները խաղաղապահների ջոկատ կուղարկեն դեպի հակամարտության գոտի, սակայն ԵՄ պատվիրակությունը հիասթափեցրեց Կիևին՝մերժելով նման առաջարկը: Փոխարենը, ԵՄ-ն խոստացավ ուղարկել քաղաքացիական «գնահատման» առաքելություն, որը կհստակեցնի հետագա գործողությունների հնարավորություններն անվտանգության և պաշտպանական քաղաքականության շրջանակներում:

«Այսօրվա դրությամբ, անկեղծ ասած, ես չեմ տեսնում Եվրոպայում ոգևորություն, երբ խոսքը գնում է Ուկրաինայում հատուկ խաղաղարար առաքելություն իրականացնելու մասին: Չնայած, տրամադրությունները կարող է փոխվեն», - հայտարարել է ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

Իսկ ՌԴ պատգամավոր Պուշկովի կարծիքով, ուկրաինական երբեմնի գրավչությունն անցել է, և Եվրոպայում սկսել են հոգնել Կիևից: «Ժպիտների ու գրկախառնությունների հետևում իրականում Ուկրաինայի հետ չոր ու կոպիտ խոսակցություն է լինելու, և ես չեմ կարծում, թե Պորոշենկոյի մոտ որևէ հաղթաթուղթ կա նման իրավիճակից դուրս գալու համար», - պատգամավորի խոսքերն է հաղորդում է ՌիաՆովոստին:

ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինն, իր հերթին, նշել է. «Եվրոպայի համար Ուկրաինան, իր ամբողջ կարևորությամբ հանդերձ, այնպիսի խնդիր չէ, որի համար արժե զոհաբերել սեփական զինվորներին, սեփական կապիտալը, կայունությունը և այլն»:

Քաղաքագետի կարծիքով, երբ Ուկրաինան արդեն սահմանն անցնում է խաղաղարար ջոկատներ պահանջելով, և ընդհանրապես, պահանջելով այն ամենը, ինչին կտրականապես դեմ է Ռուսաստանի Դաշնությունը, այդ դեպքում ԵՄ-ի դիրքորոշման մեջ թերհավատություն է առաջանում:

Սակայն, ինչպես պարզվեց, Ուկրաինան չէր բավարարվել միայն ԵՄ-ով, այն միտք ուներ խաղաղարար ջոկատներ խնդրել նաև ՄԱԿ-ից, ինչն իհարկե իրատեսական չէր, քանի որ ՌԴ-ն անմիջապես վետո կդներ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում նման հարց բարձրացնելու դեպքում:

Այնուամենայնիվ, անկախ Ռուսաստանի ԱԽ անդամ լինել-չլինելուց, ո՛չ ՄԱԿ-ը, ո՛չ էլ նույնիսկ ԵՄ-ն չէին ցանկանա կոնֆլիկտի էսկալացիա առաջացնել՝ է՛լ ավելի սրելով Արևմուտք-Ռուսաստան արդեն իսկ լարված հարաբերությունները:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: