ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վահրամ Պողոսյան. Մայիսի 3-ին կամրագրենք հերթական քայլը ժողովրդավարության զարգացման ճանապարհին

 

Մայիսի 3-ին կայանալիք ԼՂՀ խորհրդարանականընտրություններին ընդառաջ՝ «Արմեդիա» ՏՎԳ-նանցկացրել է հարցազրույցների շարք ընտրություններին մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Ձեզ ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ-ի բացառիկ հարցազրույցը Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցություն ներկայացուցիչ Վահրամ Պողոսյանի հետ:  

 

- Ինչպե՞ս եք գնահատում ընթացող նախընտրական պայքարը, արդյո՞ք ապահովված են բոլոր պայմանները թափանցիկ և լեգիտիմ ընտրությունների անցկացման համար:

 - Նախընտրական պայքարն արդեն մոտեցել է եզրագծին, և այսօր արդեն կարող եմ վստահորեն հայտարարել, որ քարոզարշավը անցել է մրցակցային պայմաններում, ժողովրդավարական երկրին բնորոշ կանոններով: Ընտրություններին հայտ ներկայացրած քաղաքական բոլոր կուսակցությունների համար ստեղծված են եղել հավասար պայմաններ քարոզարշավի կազմակերպման և նախընտրական ծրագրերի ներկայացման համար: Կարծում եմ՝ այս ամենը լավ հող է նախապատրաստել ազատ, արդար ընտրություններ կազմակերպելու համար, և համոզված եմ, որ այդպես էլ լինելու է:

 

- Ինչպե՞ս կբնութագրեք կայանալիք ԼՂՀ ԱԺ ընտրությունների կարևորությունը: Ըստ Ձեզ՝ այս ընտրությունները կարո՞ղ են առաջընթաց ապահովել ԼՂՀ ժողովրդավարացման գործընթացում:

 - Նախ նշեմ, որ Արցախի Հանրապետությունը վաղուց կայացած փաստ է, և վաղուց ժամանակն է, որ միջազգային հանրությունը հաշվի նստի այս իրողության հետ: Ինչ վերաբերում է սպասվելիք ընտրություններին, նշեմ, որ այն, նախորդ հինգ գումարման խորհրդարանական ընտրությունների համեմատ, տարբերվում է նաև նրանով, որ կուսակցությունների մասնակցության աննախադեպ ակտիվություն կա: Ի դեպ, այս առումով տեղին եմ համարում նշել, որ ընդդիմադիր կուսակցությունների թիվը գերակշռում է իշխանական կուսակցություններին, ինչը պետք է միայն ողջունել:

Ընդհանուր առմամբ, կարծում եմ, առողջ մրցապայքար է եղել, և համոզված եմ, որ մայիսի 3-ին կամրագրենք հերթական քայլը ժողովրդավարության զարգացման ճանապարհին:

 

- Որքանո՞վ այս ընտրությունները կազդեն ԼՂՀ-ի վերաբերյալ միջազգային ընկալումների փոփոխության և արտաքին հարաբերությունների զարգացման վրա: Կարո՞ղ ենք ակնկալել ԼՂՀ սուբյեկտայնության բարձրացմանն ուղղված լրացուցիչ ջանքեր ընտրություններից հետո:

 - Կարծում եմ՝ պետք է նախ արձանագրենք, թե ինչ են տվել Արցախում անցկացված անցած բոլոր համապետական ընտրությունները ԼՂՀ-ի վերաբերյալ միջազգային ընկալումների փոփոխության և արտաքին հարաբերությունների զարգացման հարցում: Ու եթե այսօր Արցախում խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար ութ տասնյակից ավել դիմումներ են եղել միջազգային կառույցների կողմից, նշանակում է, որ դա յուրօրինակ գնահատականն է հենց այն բանի, որ այս ընտրությունները ևս նոր թափ են հաղորդելու սկսված գործընթացին:

ԼՂՀ սուբյեկտայնության բարձրացման հետ կապված՝ ասեմ, որ հարցը մշտապես գտնվում է մեր քաղաքական օրակարգում, և համոզված եմ, որ առաջիկայում նոր զարգացումներ կլինեն:

 

 - Ինչպիսի՞ն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի Ձեր տեսլականը:

 - Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը մենք տեսնում ենք միայն խաղաղ բանակցությունների հիման վրա, որտեղ, սակայն, վերջնական խոսքը պետք է ասի ժողովուրդը:

Պետք է շեշտեմ սակայն, որ բանակցային գործընթացում շոշափելի հաջողություններ ունենալու համար առկա ձևաչափը ոչ միայն բավարար չէ, այլև թերի է, և օր առաջ ղարաբաղյան կողմը պետք է վերադառնա որպես լիիրավ մասնակից: Այս մասին մեկ անգամ չէ, որ ամենաբարձր մակարդակներով նշվել է Արցախի իշխանությունների կողմից:

 

-Ո՞րն է ձեր կուսակցության հիմնական առանձնահատկությունը՝ մյուս քաղաքական ուժերի հետ համեմատած:

 - Եթե քաղաքական ու գաղափարախոսական հարցերը մի կողմ դնենք, կարծում եմ՝ «Ազատ հայրենիք» կուսակցության հիմնական առանձնահատկությունը մշտապես ժողովրդի կողքին լինելու մեջ է, քանի որ մեր ամենամեծ ներուժը մեր ժողովուրդն է: Եվ պատահական չէ, որ գալիք խորհրդարանական ընտրություններին մենք ընտրել ենք հետևյալ կարգախոսը՝ «Ապավինե՛նք մեր ներուժին»:

 

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: