Արցախում ընտրությունները հիմնականում համապատասխանել են ժողովրդավարական չափանիշներին. դիտորդների գնահատականները

Արցախում մարտի 31-ին կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունները դիտորդներն ընդհանուր առմամբ դրական են գանահատում: Արձանագրվել են մի շարք խախտումներ, որոնք հիմնականում եղել են կազմակերպչական, ընթացակարգային բնույթի:
«Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակը», որը Հայաստանի վարչապետի աշխատակազմի դրամաշնորհային ծրագրով իրականացրեց կարճաժամկետ դիտորդական առաքելություն, արձանագրել է մի շարք ընտրախախտումներ , այդ թվում ընտրությունների կազմակերպմանը որոշ ընտրատեղամասերի բավարար չափով պատրաստ չլինելը, որոշ ընտրատեղամասերում խցիկներում երկուսից ավել անձանց գտնվելը, ընտրատեղամասերում հանձնաժողովի անդամների մոտ համապատասխան վկայականների բացակայությունը, հրապարակային քվեարկության դեպքերի առկայությունը:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեփական քվեաթերթիկը լուսանկարելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիության խախտման այլ արտահայտումները կրում են լատենտային բնույթ, որպես կանոն եզակի դեպքերում են նկատվում դիտորդների կողմից՝ կարող ենք ենթադրել, որ այդ դեպքերը եղել են շատ ավելի շատ, քան նկատվել են մեր դիտորդների ու այլ սուբյեկտների կողմից, սակայն դրանց քանակը ճշգրիտ գնահատել հնարավոր չէ։ Ըստ այդմ նաև հնարավոր չէ ճշգրիտ թվային գնահատական տալ, թե Արցախի Հանրապետության ընտրողների քանի՞ տոկոսն է, որ կաշկանդված լինելով ստացած բարեգործությամբ կամ իրենց նկատմամբ կիրառված վարչական լծակներով, քվեարկության խցիկներում չեն կարողացել իրականացնել իրական կամարտահայտում», - ասվում է Արցախում համապետական ընտրություններում ԻՔՄ Ստեփանակերտի գրասեյնակի դիտորդական առաքելության արդյունքների նախնական ամփոփման մեջ։
Հրապարակային քվեարկությունների խնդրին անդրադառնում է նաև «Ականատես» դիտորդական առաքելությունը, որը հիմնադրվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» (ԺԱԱ) հասարակական կազմակերպության, «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի կողմից: Վերջինիս գնահատմամբ՝ «խախտումների մեծ մասը եղել է դրվագային, բայց մի շարք երևույթների, մասնավորապես ընտրության արդյունքների պատկերմամբ քվեաթերթիկների լուսանկարահանման պրակտիկան հիմք է տալիս ենթադրել, որ դրանք եղել են կազմակերպված։ Բազմաթիվ ընտրողների կամարտահայտումը չի եղել ազատ»:
Արփինե Հովհաննիսյան խոսքով, ով ներկայացրել է «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության և «Իրավական կրթություն» կազմակերպության դիտորդական առաքելության նախնական արդյունքները, շատ դեպքերում ընտրողները տեղյակ չեն եղել, որ լուսանկարահանման կամ այլ ձևով քվեարկության գաղտնիության խախտումը հակաիրավական արարք է, իսկ քվեախցիկներում շատ դեպքերում մեկից ավել անձ է եղել, սակայն ոչ թե ընտրությունները վերահսկելու նպատակով, այլ միմյանց օգնելու՝ եղել են նույն ընտանիքի անդամներ կամ հարազատներ: Դիտորդական առաքելությունն արձանագրել է ընտրության վերահսկման միայն մեկ դեպք: Արփինե Հովհաննիսյանը ևս բարձրաձայնում է որոշ ընտրատեղամասերում կահավորվածության և կազմակերպչական բնույթի այլ հարցերի հետ կապված խնդիրներ, որոնք դիտորդների կողմից բարձրաձայնվելուց հետո վերացվել են:
Հայաստանի Ազգային ժողովի դիտորդական պատվիրակության անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ընտրությունների ընթացքում գրանցված խախտումները հիմնական պայմանավորում է հանձնաժողովի անդամների ոչ պատշաճ վերապատրաստված լինելով և լուրջ իրավական բացերով:
«Իհարկե, եղել են խնդիրներ, որոնց վրա դեռ պետք է աշխատել: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ այսօր առկա տվյալներն արտացոլում են այն պատկերը, որը ձևավորել է Արցախի բնակիչն ընտրությունների անցկացման ժամանակ»,- դիտորդական առաքելության արդյունքներով ընդգծել է Հայաստանի Ազգային ժողովի դիտորդների պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
Դիտորդների կողմից ուշադրություն է հրավիրվում ընտրություններին մասնակցության ցուցանիշի վրա. չնայած կորոնավիրուսով պայմանավորված մտավախություններին՝ ընտրություններին մասնակցել է ընտրողների 72.2 տոկոսը, ինչը, ըստ Անի Սամսոյանի, վկայում է այն մասին, որ ղարաբաղցիները բարձր են գնահատում իրենց քաղաքական իրավունքներն ու ազատությունները:
«Ընտրություններն անցել են բարձր մակարդակով, և կարող եմ փաստել, որ, ընդհանուր առմամբ, կայացել են ժողովրդավարական ու ազատ ընտրություններ: Նկատելի էր, որ ընտրողներից յուրաքանչյուրը կարողանում է հանգիստ ձևով հայտնել իր կարծիքը», - լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է Արցախի համապետական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած «Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտ»-ի տնօրեն Վլադիմիր Զախարովը: Միջազգային դիտորդը դիտորդական առաքելություն է իրականացրել Ստեփանակերտի 4 ընտրատեղամասերում:
Ընդհանուր առմամբ, և՛ ՀՀ Ազգային ժողովի, և՛ «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության և «Իրավական կրթություն» կազմակերպության գնահատմամբ՝ ընտրությունների ընթացքը հիմնականում եղել է ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, արձանագրված խախտումներն էական ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքների վրա:
Նշենք, որ Արցախի համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ–ում հավատարգմագրվել էր 963 դիտորդ, ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել էր զանգվածային լրատվության միջոցների 231 ներկայացուցիչ: Կորոնավիրուսի համավարակի առաջացրած խնդիրներով պայմանավորված՝ առաջին անգամ Արցախի ընտրություններին միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչների դիտորդական առաքելություն իրականացնելու և ընտրությունները լուսաբանելու հնարավորությունը եղել է խիստ սահմանափակ:
այլ նյութեր այս թեմայով
- Արցախում գործեր են հարուցվել՝ ընտրությունների ընթացքում հայտնաբերված դեպքերի առնչությամբ 2020թ. մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում կայացած համապետական ընտրությունների ընթացքում հայտնաբերված դեպքերի...
- Արցախում ձևավորվող ներքաղաքական խճանկարը դեռ հստակ չէ Այսպիսով, քաղաքական ուժերից ոչ մեկը դեռևս չի հայտարարել նախագահական ընտրություններում այս կամ այն թեկնածուին...
- Ղարաբաղյան կարգավորման ինչ մոտեցում է ընտրել արցախցին Արձանագրենք, որ ո՛չ քաղաքական ուժերը, ոչ էլ նախագահի թեկնածուները պատրաստ չեն Ղարաբաղյան կարգավորաման համատեքստում...
- ՀԱՅԱՑՔ Երևանից. համապետական ընտրություններն Արցախում «Հայացք Երևանից. Երկրագունդ» հաղորդման շրջանակներում վերլուծաբան Կարեն Բեքարյանի հետ զրուցել ենք մարտի 31-ին...
- Հայաստան-Արցախ հարաբերություններ. ո՞ր տարբերակն ընտրեց արցախցին Ի տարբերություն նախագահի թեկնածուների՝ Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլյանի՝ գրեթե նույնական մոտեցումներին,...
այլ նյութեր այս թեմայով
- Արայիկ Հարությունյանը մասնակցել է Արցախի Հանրապետության հռչակման օրվան նվիրված միջոցառմանը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին այցելել է Շուշի քաղաք և մասնակցել «Ազատ հայրենիք»...
- Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 1 նոր դեպք Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 1 նոր դեպք, հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը:...
- Վաղվանից Արցախի հիմնական տարածքում ունենալու ենք բարձրակարգ 3G համակարգ. Արցախի նախագահ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոնավարման 100 օրվա առթիվ հրավիրված մամուլի ասուլիսին...
- Արցախի նախագահը պարգևատրել է Ստեփանակերտի ջրամատակարարման համակարգի նախագծի հեղինակներին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 31-ին, Արցախի Հանրապետության օրվան ընդառաջ, ընդունել...
- Արցախում Մեծ Հայրենականի վետերաններին ծննդյան օրերի առթիվ 100 հազարական դրամ կհատկացնեն Արցախի Հանրապետության նախագահը Մեծ Հայրենականում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված՝ մեր վետերաններին ծննդյան...
-
17:14
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
15:13
ԱՄՆ-Չինաստան նոր առճակատում՝ ույղուրների հարցի շուրջ
-
14:43
Արցախի հարցը լուծված չէ, այլ պարտադրված հրադադար է, որը ևս Ադրբեջանը խախտում է. Ադամ Շիֆ
-
14:40
Ի՞նչ քաղաքական ուղի է անցել ԱՄՆ Կլիմայի և գիտության գործակալության անձնակազմի նախագահի հատուկ օգնական Ջեֆ Մարությանը
-
14:18
Արտակ Բեգլարյանը Կարմիր խաչի Արցախի գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է մարդասիրական մի շարք ծրագրեր
-
14:17
Էկոնոմիկայի նախարարը ծանոթացել է Սյունիքի մարզի տնտեսական իրավիճակին
-
14:02
Արցախում հայտնաբերվել է 1 զինծառայողի և 3 քաղաքացիական անձի աճյուն
-
13:58
ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարներն Ալմաթիում կմասնակցեն Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
-
13:04
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի քաղաքական լուծումը կարևոր է տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման համար. ԱՄՆ դեսպան
-
12:59
Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 8 նոր դեպք
-
12:56
Զորավարժությունները չեն վկայում, որ թուրք-ադրբեջանական ղեկավարությունը խաղաղ մտադրություններ ունի Հայաստանի հանդեպ. ԱԳՆ
-
12:49
Հայաստանի սահմանների որոշման գործընթացն ուղեկցվում է Ադրբեջանի կողմից սպառնալիքներով. ՄԻՊ-ը դիմել է ԵԱՀԿ գործող նախագահին և այլ կառույցների ղեկավարներին
-
12:47
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով
-
12:27
50 հազարից ավելի արցախցի արդեն վերադարձել է հայրենիք
-
11:43
Իրանի ԱԳ նախարարը հունվարի 27-ին կայցելի Հայաստան
-
11:40
ՊՆ-ն հերքում է նախարարության աշխատակիցների աշխատավարձերի կրճատման մասին լուրը
-
11:38
Հադրութում և Ջրականում հայտնաբերվել են 1 զինծառայողի և 3 քաղաքացիական անձանց աճյուններ
-
11:30
Վարչապետ Փաշինյանի և Արցախի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն
-
11:26
Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշանը միացել է տեխնիկական աշխատանքներ կատարելու ընթացքում. ԱԻՊԾ
-
11:20
Արցախում կստեղծվի նոր նախարարություն
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:33
Գուրգեն Կարապետյանին նվիրված բրոնզե քանդակ է տեղադրվել Դնեպրում
-
20:40
Մեր պահանջն է՝ Երևանը որևէ համաձայնագրի ստորագրությամբ չվտանգի Հայաստանի պետականությունը. Արամ Առաջին
-
16:43
Գործող իշխանությունն այսօր նույնիսկ մարդասիրական օրակարգ չի կարողանում առաջ մղել
-
20:14
Գազի սակագինն առաջին եռամսյակի համար մնաց անփոփոխ. գազային բանակցությունները՝ կրկին ձախողված
-
12:41
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ սադրանքներ չեն կատարվել. Լավրով
-
15:48
ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել
-
16:25
Ինչո՞ւ ՌԴ ԱԳՆ-ն որոշեց պատասխանել Փաշինյանին
-
23:23
Հուսանք, որ 2021-ը կվերականգնի մեր կորսված ինքնասիրությունը
-
10:11
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի պահանջին. Թաթոյան
-
15:50
Իրանի կառավարության խոսնակը ամանորյա հայալեզու ուղերձ է հղել
Խոնավություն՝ 46%
Քամի՝ 4 կմ/ժ