ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԼՂՀ ԱԺ ընտրություններն անցկացվել են միջազգային չափանիշներին համապատասխան. Եվրախորհրդարնի ներկայացուցիչներ

«Ընդհանուր առմամբ ընտրական գործընթացը իրականացվել է միջազգային չափանիշներին համապատասխան, ինչը կարելի է ոչ միայն առաջընթաց համարել, այլև նախանշել որպես ժողովրդավարության և օրենքի գերակայության հստակ միաձուլում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում»: Այս մասին ասված է ԼՂՀ  խորհրդարանական ընտրություններին իրականացրած դիտորդական առաքելության  վերաբերյալ Եվրախորհրդարնի Արցախի խմբի պատվիրակության զեկույցում:

Եվրոպական խորհրդարանում Արցախ խմբի նախագահ Ֆրանկ Էնգելի ղեկավարած պատվիրակությունը, որը կազմված էր ԵԽ պատգամավորներից և ուղեկցող անձնակազմից, դիտորդական առաքելություն է իրականացրել մայիսի 2-4-ը՝գործակցելով ԵՄ անդամ երկրների այլ խորհրդարանականների հետ:

 Դիտորդական առաքելությունն անցկացվել է համաձայն Եվրոպական խորհրդարանի գործելակերպի՝ հանդիպելով բոլոր թեկնածուներին, շրջելով ավելի քան 20 ընտրատեղամասում, հետևելով որոշ ընտրատեղամասերի բացմանը, քվեաթերթիկների հաշվարկմանը և ընտրատեղամասերի փակմանը:

 Առաքելության ամփոփիչ զեկույցում նշվում է, որ ոչ վստահված անձինք, և ոչ էլ ընտրողները ընտրական օրենսգրքի խախտումներ չեն արձանագրել: Նշվում են որոշ թերացումներ, որոնք ընդհանուր առմամբ չեն խոչընդոտել ժողովրդավարական ընտրությունների ընթացքին:

 «Այս ընտրություններին մասնակցել են ընտրողների շուրջ 71%-ը, ինչն ավելի բարձր ցուցանիշ է, քան ԵՄ մի շարք երկրների ընտրողների մասնակցության ցուցանիշը։ Ընտրական գործընթացների որակը ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նվիրվածությունը ժողովրդավարության սկզբունքներին, և ապացուցում է ԼՂՀ ինստիտուտների օրինականությունը»,- ասված է զեկույցում:  

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: