ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այս ընտրություններում ինտրիգը շատ մեծ էր․ ԱԺԿ

 ԼՂՀ ԱԺ մայիսի 3-ի ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին աշխարհին, որ նույնիսկ չճանաչված կարգավիճակով կարելի է անցկացնել ազատ ու արդար, թափանցիկ ընտրություններ։ Այս մասին «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում ասել է Ազգային ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ, մեծամասնական ընտրակարգով ընտրված  պատգամավոր Դավիթ Մելքումյանը։

«Ըստ մեր թիմի ընտրություններն անցել են շատ պարզ, շատ արդար։ Մենք լրիվ գոհ ենք արդյունքներից»,- ասել է Մելքումյանը։ Նա նշել է, որ հանդիպել է տարբեր դիտորդների հետ, և համաձայն է բոլորի կարծիքների հետ։

Անդրադառնալով ընդհանրապես տեղի ունեցած ընտրություններին՝ Մելքումյանը նշել է, որ այս անգամ ԼՂՀ ԱԺ ընտրությունները տարբերվում էին նախորդ անգամներից, քանի որ ինտրիգը շատ մեծ էր՝ թե՛ մեծամասնական թեկանծուների, թե՛ կուսակցությունների քանակը մեծ էր։ «Այնուամենայնիվ, բոլորն իրենց պահել են կոռեկտ։ Եթե նույնիսկ գրանցվել են խախտումներ, դրանք եղել են չնչին, որը համարում եմ նորմալ»,- ասել է Մելքումյանը։

 Նա ընդգծել է․ «Եվս մեկ անգամ մենք թե՛ միջազգային հանրությանը, թե՛ ամբողջ աշխարհին ապացուցեցինք, որ կարելի է նույնիսկ այս կարգավիճակում կազմակերպել ազատ ու արդար, թափանցիկ ընտրություններ»։ 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: