ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ պետք է աջակցի ԼՂՀ միջազգային ճանաչմանը․ Եվրոպական ազատ դաշինք

Եվրոպական ազատ դաշինքը (ԵԱԴ) հանդես է եկել ԼՂՀ ԱԺ ընտրությունների մասին հայտարարությամբ։ Ստորև ներկայացնում ենք հայտարարության ամբողջական տեքստը․

«Եվրոպական ազատ դաշինքն ողջունում է նախօրեին ԼՂՀ-ում կայացած օրինակելի ընտրությունները, որոնք հաստատեցին ժողովրդավարության բարձր մակարդակն այնտեղ։ Ընդհանուր առմամբ, 7 քաղաքական կուսակցություններ պայքարել են Ազգային ժողովի 33 տեղերի համար անթերի քվեարկության ժամանակ, որը տեղի է ունեցել եվրոպական տարբեր երկրների դիտորդների դիտարկմամբ։ Նրանց թվում էին ԵԱԴ պատվավոր անդամ Ինակի Իրազաբալբեիտիան և Ռաֆա Լարեյնան, իսպանական խորհրդարանում ԵԱԴ անդամ կուսակցության ներկայացուցիչ Էուսկո Ալկարթասունան։

Արցախի ժողովրդական կուսակցությունը, որը ԵԱԴ առաջին ասոցացված անդամն է, վերահաստատվեց որպես երկրորդ ամենամեծ  քաղաքական ուժ՝ իշխող «Ազատ հայրենիք» կուսակացությունից հետո։ Չնայած, որ այս ընտրություններին առաջին անգամ մասնակցել են 3 նոր կուսակցություններ՝ ԱԺԿ-ն, ինչպես և ակնկալվում էր, կստանա 7 կամ 8 տեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նորընտիր խորհրդարանում։

ԵԱԴ կրկնում է, որ ԵՄ-ն պետք է փոխի իր քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ և աջակցի շրջափակման մեջ գտնվող երկրին իր միջազգային ճանաչման գործում։ Սա տարածաշրջանում ամուր խաղաղության հաստատման միակ ուղին է և զարգացումը, որը կուժեղացնի այնպիսի արժեքներ, ինչպիսիք են ժողովրդավարությունը, արդարությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը ռազմական սպառնալիքից և ագրեսիայից»։

Իր վերջին Գլխավոր ասամբլեայի ժամանակ, որը գումարվել էր ապրիլի 17-ին Լուսաթիայում, ԵԱԴ կոչ էր արել ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին ճանաչել Լեռնային Ղարաբաղը։  

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: