ԵՐԵՎԱՆ 30 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է անցկացվել

Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի ցույց է տեղի ունեցել, որի մասնակիցները պահանջել են ադրբեջանական իշխանություններից ազատ արձակել քաղբանտարկյալներին, տեղեկացնում է ադրբեջանական Contact.az­-ը:

Թբիլիսիում մայիսի 4­-ին կայացած բողոքի ակցիային մասնակցել են միջազգային իրավապաշտպան կառույցների ներկայացուցիչներ, ակտիվիստներ և լրագրողներ: Նրանք իրենց ձեռքերում պահել են «Ազատություն քաղբանտարկյալներին» անգլերեն գրությամբ պաստառներ, ինչպես նաև ճաղերի հետևում հայտնված իրավապաշտպաններ Լեյլա Յունուսի, Ռասուլ Ջաֆարովի, Ինտիգամ Ալիևի, լրագրող Խադիջա Իսմայլովայի լուսանկարները:

«Ադրբեջանում մարդու իրավունքները շատ վատ վիճակում են: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին ձեռնարկել լուրջ քայլեր քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար»,­ - նշել է «Մարդու իրավունքների լիգա» չեխական կազմակերպության ներկայացուցիչ Մարտին Դուտկաևիչը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 8%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    30 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    28°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: