ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Որտե՞ղ են թաքնված ՀՀ արտահանման ծավալների ընդլայման հնարավորությունները

Հայաստանը ներկրում  և արտահանում է մոտ 100 ապրանքատեսակ: Որոշների մասով երկիրը առավելություն ունի արտահանման գծով: Որպեսզի պարզ դառնա, թե որ արտադրանքների գծով է ձևավորվում դրական սալդոն, պետք է հաշվել հարաբերական առավելության գործակիցն (ՀԱԳ) ամեն ամպրանքատեսակի գծով: ՀԱԳ տատանվում է +1-ից մինչև -1 միջակայքում: Եթե տվյալ ապրանքային խումբը կամ տեսակը +1 է կամ ձգտում է +1-ի , ապա տվյալ ապրանքը լիովին բավարարում է ներքին սպառումը և միևնույն ժամանակ այն արտահանվում է ավելի մեծ ծավալով, քան ներմուծվում է: Իսկ երբ հարաբերական առավելության գործակիցը -1 է կամ մոտ է այս ցուցանիշին, ապա տվյալ ապրանքն ամբողջական ծավալով կամ մասնակի ներկրվում է արտերկրից: Հիմնականում միևնույն ապարանքատեսակի գծով լինում են և՛ ներմուծումներ, և՛ արտահանումներ, սակայն ՀԱԳ-երը ցույց են տալիս՝ արտաքին առևտրում որն է գերակշռում՝ ներմուծումը, թե արտահանումը:

Հաշվարկները ցույց են տվել, որ 100 անվանում ապրանքներից մոտ 20 ապրանքատեսակ ոչ միայն լիովին բավարարում են ներքին սպառմանը, այլև արտահանվում են: Սա իհարկե չի նշանակում, որ մնացած 80 ապրանքնատեսակները միայն ներկրվում են: Այս ապրանքների մոտ 80 տոկոսը նույնպես արտադրվում են ՀՀ տարածքում, սակայն ներքին արտադրանքի սահմանափակ լինելու պատճառով ներկրվում են նաև արտերկրից՝ ներքին պահանջարկը բավարարելու համար:

Դրական կամ +1-ի ձգտող հարաբերական առավելության գործակից ունեն հետևյալ ապրանքատեսակները.

  • Ծառեր, թփեր և այլ բույսեր
  • Բանջարեղեն, արմատապտուղներ և ելապտուղներ
  • Մրգեր, ընկույզներ և ցիտրուսներ
  • Բանջարեղենի, պտուղների, ընկույզների և բույսերի մասերից վերամշակված մթերք
  • Ոգելից և ոչ ոգելից խմիչքներ, քացախ
  • Ծխախոտ և ծխախոտին փոխարինողներ
  • Աղ, ծծումբ, քար, կրաքար, ցեմենտ
  • Հանքաքար, խարամ, մոխիր
  • Կաշվե իրեր, կենդանիների աղիքից իրեր, ճամփորդական իրեր
  • Տրիկոտաժե հագուստ և հագուստի պարագաներ
  • Իրեր քարից, գիպսից, ցեմենտից
  • Ապակի և ակնոցներ
  • Բնական կամ արհեստական մարգարիտ, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ
  • Երկաթ և պողպատ
  • Պղինձ և պղնձյա իրեր
  • Ալյումին և ալյումինե իրեր
  • Ոչ թանկարժեք մետաղներից իրեր և մետաղակերամիկա
  • Անօդաչու թռչող սարքեր և դրանց մասեր
  • Ժամացույցներ և դրանց մասեր
  • Արվեստի գործեր և հնաոճ իրեր

Հետազոտությունները ցույց են տալիս, որ վերը նշված ապրանքատեսակների արտադրության պոտենցիալը հնարավոր է ընդլայնել՝ ի հաշիվ նոր շուկաների, ինչն էլ կխթանի երկրում վերջնական արդյունքի ավելացումը: Այս առումով որոշակի հեռանկարներ են բացվել ԵԱՏՄ անդամակցության շնորհիվ, ինչի արդյունքում  Հայաստանը մուտք ստացավ շուրջ 170 միլիոնանոց շուկա: Հատկանշական է, որ Հայաստանի տնտեսական և շուկայական հարաբերությունները ԵԱՏՄ անդամների հետ գտնվում են տարբեր մակարդակների վրա և այս առումով բավական լուրջ անելիքներ կան:

Դեպի այդ երկրներ ՀՀ ապրանքների հնարավոր արտահանման հնարավորությունների բացահայտման համար բավարար է թեկուզ ԵԱՏՄ անդամ երկրների համար շուրջ 100 ապրանքների գծով ՀԱԳ-երի համեմատությունը: Դիտարկման արդյունքում պարզ է դառնում, որ այն ապրանքատեսակները, որոնց առումով Հայաստանն ունի դրական սալդո, որոշ ԵԱՏՄ երկրների պարագայում սալդոն բացասական է: Այսպիսով, հայկական կողմը, համադրելով երկկողմ պահանջարկի և առաջարկի տվյալները կարող է հանդես գալ տարբեր ոլորտներում համագործակցելու կամ համագործակցության խորացման լուրջ նախաձեռնություններով: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: