ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ի և ԱՄՆ-ի արձագանքը, ԼՂՀ ընտրությունների հետ կապված, նահանջ էր համամարդկային արժեքներից

Մայիսի 3-ին կայացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանական ընտրություններին տված միջազգային, մասնավորապես ԵՄ-ի, ԵԱՀԿ-ից և ԱՄՆ-ից ունեցած արձագանքի վերլուծությունը թույլ է տալիս կատարել մի շարք ուշադրության արժանի եզրակացություններ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ տեղ գտած երկու հիմնական թեզերը հակասում են միմյանց:  Հայտարարության մեջ համանախագահները փաստում են, որ իրենք ճանաչում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերն իր ապագան որոշելու հարցում (2012 նախագահական և 2010 խորհրդարանական ընտրություններին տված արձագանքում այս թեզը չի հանդիպում),  միևնույն ժամանակ նրանք նշում են, որ չեն ընդունում ընտությունների արդյունքների ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա: Հարց է առաջանում, եթե ԼՂՀ չընտրեր այս ուղղին և չգնար ժողովրդավարացման ճանապարհով, ապա առաջացած անարխիայում ինչպես էր Արցախի ժողովուրդը հնարավորություն ունենալու որոշելու Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակը:

ԵՄ հայտարարությունն, ըստ էության, առավել անընդունելի է: Եթե Մինսկի խմբի համանախագահները իրենց հայտարարության մեջ գոնե փաստում են, որ իրենք ճանաչում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերն իր ապագան որոշելու հարցում, ապա ԵՄ-ն, նահանջ կատարելով իր իսկ կողմից ակտիվ քարոզվող համամարդկային արժեքներից, հայտարարության մեջ անգամ չի ճանաչում ԼՂՀ ժողովրդի սեփական ապագան տնօրինելու իրավունքը:

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կողմից ԼՂՀ ընտրությունների վերաբերյալ արված հայտարարության մեջ մի հետաքրքիր բառախաղի ենք հանդիպում, որը արժանի է ուշադրության: Պետդեպարտամենտի խոսնակն ընգդծել է.  «ԱՄՆ-ն չի պատրաստվում մինչև միջազգային բանակցությունների ավարտը կանխորոշումներ անել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ»: Սա, ըստ էության, մարտահրավեր է Ադրբեջանի նախագահի կողմից հաճախ շրջանառվող թեզին, համաձայն որի` ԱՄՆ-ն ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջությունը` նրա կազմում ներառելով նաև ԼՂՀ-ն:

Եթե փորձենք վերը նշվածն ամփոփել, ապա պետք է փաստենք, որ թե՛ Եվրամիությունը և թե՛ Միացյալ Նահանգաներն իրենց հայտարարություններով կրկին հակասեցին իրենց` միջազգային հարթակում որդեգրած ժողովրդավարական արժեքների ակտիվ ջատագովի կեցվածքին: Իսկ ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից արված հայտարարությանը, ապա պետք է փաստենք, որ համանախագահները ևս մեկ անգամ փորձեցին «չնեղացնել» կողմերից և ոչ մեկին, փոխարենը՝ հայտնվեցին «անհարմար» իրավիճակում` հայտատարության մեջ օգտագործելով իրար հակասող, անհամադրելի թեզեր: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: