ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կարեն Բեքարյան. Ճիշտ չէ ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների որակը համեմատել ադրբեջանականի հետ

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանական ընտրությունների արդյունքները. դրանց դերն ու նշանակությունն արտաքին քաղաքական համատեքստում» թեմայով այսօր մամլո ասուլիս ունեցավ «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը: Նա հայտարարեց, որ պետք է ամրագրել ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների կայացման փաստը, որոնք ընթացան բարձր մակարդակով և ապահովեցին քայլ առաջ:

«Այս ընտրություններն աչքի ընկան իրենց մրցակցային ձևաչափով՝ հաշվի առնելով, որ մասնակցում էին 7 քաղաքական ուժեր, այդ թվում՝ նաև երիտասարդ քաղաքական ուժեր»,-նկատեց քաղաքագետը: Ըստ նրա՝ ճիշտ չէ ընտրությունների որակն այստեղ որևէ կերպ համեմատել Ադրբեջանի հետ, քանի որ համեմատության եզր անգամ լինել չի կարող, փոխարենը՝ կարելի է Արևելյան գործընկերության մյուս երկրների կամ ընդհանրապես՝ եվրոպական ցանկացած երկրի հետ համեմատել:

Ինչ վերաբերում է ընտրությունների շուրջ միջազգային տարբեր կառույցների արձագանքներին, հատկապես Մինսկի խմբի հայտարարությանը, Բեքարյանը շեշտեց, որ կա նկատելի տարբերություն նախորդ մյուս բոլոր հայտարարություններից. «Ըստ էության, հայտարարությամբ ընդունում են հանրության դերը իր ապագան որոշելու գործընթացում, բայց միևնույն ժամանակ նշում, թե չենք ճանաչում, որ այս ընտրությունները կարող են ազդեցություն ունենալ կարգավիճակի վերջնական ճանաչման հարցում: Բայց այստեղ գրեթե հստակ ձևակերպված է մադրիդյան սկզբունքների այն թեզը, որի համաձայն  ԼՂՀ  հանրությունը պարտադիր մասնակցում է իր ինքնորոշմանը, այսինքն՝ ինքնորոշման ճանաչման կետը տեսնում ենք հայտարարության մեջ»,- նշեց քաղաքագետն՝ ավելացնելով, որ անկախ նրանից, թե ինչ կարգի հայտարարություններով հանդես կգան միջազգային կառույցները, իրենց համար որպես փաստ պետք է ընդունվի, որ ԼՂՀ-ում կա ժողովրդավարության բավական բարձր աստիճան, կան լեգիտիմ ընտրված իշխանություններ, և այս փաստի հետ հաշվի չնստել, հնարավոր չէ:

«Մենք տեսնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքական ուժերը, ներքին քաղաքական հարցերի վերաբերյալ ունեցած տարաձայնություններով հանդերձ, բավականին նմանատիպ մոտեցում ունեն արտաքին քաղաքականության վերաբերյալ, ինչը կարծում եմ առավել քան բնական է և օբյեկտիվ՝ հաշվի առնելով ԼՂ կոնֆլիկտի լուծված չլինելը»,- ասաց քաղաքագետը՝ ավելացնելով, որ բոլոր կուսակցությունների մոտ, որպես ամենամեծ գերակայություն, հստակ նշված է, որ ԼՂՀ-ն միանշանակ ողջ ծավալով պետք է վերադառնա բանակցային գործընթաց: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    10 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: