ԱՄՆ Մամուլի ազգային ակումբում ՀՀ արտգործնախարարը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ասուլիս է ունեցել
Մայիսի 7-ին ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Վաշինգտոնում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԱՄՆ Մամուլի ազգային ակումբում ամերիկյան և արտերկրյա առաջատար լրատվամիջոցների հետ հանդիպմանը ներկայացրեց Հայաստանում և աշխարհում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումները և դրանց խորհուրդը։ Վաշինգտոնում կայանալիք միջոցառումների մասին խոսեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման ԱՄՆ հաձնաժողովի նախագահ, «100 կյանք» նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը։
Հանդես գալով բացման խոսքով՝ նախարար Նալբանդյանը, մասնավորապես, նշեց.
«Որպես ցեղասպանության արհավիրքներով անցած ժողովուրդ՝ մենք խորը բարոյական պատասխանատվություն ենք զգում՝ բարձրացնելու այս Եղեռնի շուրջ համաշխարհային իրազեկվածությունը և անելու առավելագույնը՝ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման նպատակով։ Հենց այս խորհրդով են աշխարհասփյուռ հայերը հարգանքի տուրք մատուցում Հայոց ցեղասպանության 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակին և միասնաբար բացականչում՝ «այլևս երբեք»։
Այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերի շարքում ցանկանում եմ նշել Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնած և 71 պետության կողմից համահեղինակված «Ցեղասպանության կանխարգելման» բանաձևը, որը կոնսենսուսով ընդունվեց ս.թ. մարտի 27-ին։ Այն ընդգծում է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժխտման դեմ պայքարի կարևորությունը։ Ժխտումը հաշտեցման դուռ չի բացում, այն մարդկության դեմ նոր հանցագործությունների դուռ է բացում։ Այս համոզմունքով էր, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ը Սբ. Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մատուցված պատարագի ժամանակ նշեց. «Քողարկել կամ ժխտել չարիքը նշանակում է թողնել արնաքամ լինող վերքը՝ առանց վիրակապելու»։
Նորին Սրբության ուղերձը ըմբռնելու փոխարեն, ցավոք, Թուրքիան համարձակվեց նրան մեղադրել կողմնակալության մեջ։ Եվ սա միակ դեպքը չէ. Թուրքիան կոպտորեն մեղադրեց բոլոր նրանց, ովքեր վերջին շաբաթների ընթացքում իրենց համերաշխությունը հայտնեցին և ոգեկոչեցին 100-րդ տարելիցը։ Թվեմ միայն մի քանիսին՝ Եվրոպական խորհրդարան, Ֆրանսիա, Ռուսաստան, Գերմանիա, Ավստրիա, ԱՄՆ և մյուսներին։ Թուրքիան ոչ միայն մեղադրեց այդ երկրներին և միջազգային կազմակերպություններին, այն մարտահրավեր նետեց ճշմարտությանը և ակնհայտորեն պարտվեց արդարության դեմ իր պայքարում։
Ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչումը այդ ձախողման վկայությունն է։ Ավելի քան 60 պաշտոնական պատվիրակություններ, այդ թվում՝ պետությունների և խորհրդարանների ղեկավարներ, կառավարությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ հայ ժողովրդի հետ միասին, հարգանքի տուրք մատուցեցին զոհերին՝ Երևանի Ցեղասպանության հուշահամալիրում։
Մի քանի հազար ոգեկոչման միջոցառումներ են տեղի ունենում ամբողջ աշխարհում, որոնք իրականացվում են կառավարական, խորհրդարանական, հոգևոր, գիտական, քաղաքացիական հասարակական և համայնքային մակարդակներով։
Գերմանիայի Նախագահի հայտարարությունը, ինչպես նաև Ավստրիայի խորհրդարանի բանաձևը ցույց տվեցին, որ պետությունները, որոնք 100 տարի առաջ Օսմանյան կայսրության դաշնակիցն էին, առերեսվում են իրենց պատմությանը։
Ապրիլի 22-23-ին Երևանում անցկացվեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը, որը համախմբել էր 600 մասնակիցների՝ գիտնականների, ցեղասպանագետների, իրավաբանների, խորհրդարանականների, հոգևորականների, լրագրողների՝ 50 երկրներից։ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան նախատեսում է իր ամենամյա համաժողովը անցկացնել հուլիսին Հայաստանում։ Մենք վշտակցություն և աջակցություն ենք զգում աշխարհի բոլոր մասերից, միջազգային կազմակերպություններից, քաղաքացիական հասարակությունից, գիտական շրջանակներից և համաշխարհային լրատվամիջոցներից։ Ամբողջ աշխարհում հեղինակավոր ԶԼՄ-ների խորագրերն ու լուրերը և հիմնական հեռուստաալիքներն ու ռադիոկայանները ծավալուն լուսաբանում են Հայոց ցեղասպանությունը և ոգեկոչման միջոցառումները։
Հիշատակման օրերը կարող էին հնարավորություն հանդիսանալ՝ ընդունելու անցյալը և առավել լավ ապագայի հիմքեր ստեղծելու։ Մենք հուսով էինք, որ Թուրքիան կընթանա այդ ճանապարհով, քանզի խորապես համոզված ենք, որ կա ավելի լավ ընտրություն, քան` Ցեղասպանությունը իրականացնողների արդարացումը։ Նախորդ տարվա օգոստոսին Անկարայում ես Թուրքիայի Նախագահին փոխանցեցի Հայաստանի Նախագահի հրավերը՝ մասնակցելու Երևանում 100-րդ տարելիցի միջոցառումներին։ Թուրքիան կրկին հրաժարվեց սեղմել իրեն մեկնած ձեռքը։
Լուիս Մորենո Օկամպոն՝ Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազը, Երևանում կայացած Գլոբալ ֆորումին հայտարարեց. «Եթե մենք չենք կարող ճանաչել 100 տարի առաջ տեղի ունեցածը, ինչպե՞ս կարող ենք ցեղասպանության իրականացման դեմն առնել այսօր»։ Հնարավո՞ր էր արդյոք խուսափել Հոլոքոստի, Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի սարսափներից կամ այսպես կոչված «Իսլամական պետության» զոհերի տառապանքներից, եթե Հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչվեր, իսկ իրականացնողները արդարադատության առաջ կանգնեին։ Մենք համոզված ենք՝ «Այո»-ն է ճիշտ պատասխանը։ Եթե դեռ ոմանք կասկածներ ունեն, թերևս, դրանք կարող են փարատվել Հոլոքոստի նախաշեմին ասված Ադոլֆ Հիտլերի խոսքերի հիշատակմամբ, որոնք ես երեկ կրկին անգամ տեսա Վաշինգտոնի Հոլոքսոտի թանգարանում. «Ո՞վ է այսօր խոսում հայերի կոտորածների մասին»։
Տիկնայք և պարոնայք,
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման գլխավոր սյուներից մեկը երախտագիտությունն է նրանց հանդեպ, ովքեր Ցեղասպանության ժամանակ օգնել և աջակցել են հայերին: Այս առումով ցանկանում եմ ընդգծել Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի կոչով ԱՄՆ կառավարության կողմից ստեղծված «Մերձավոր Արևելքի ամերիկյան օգնություն» կազմակերպության հսկայական բարեգործական աշխատանքը՝ կանխելու Մորգենթաուի բնորոշմամբ «ռասայի ոչնչացման արշավը»։ Հայտնի է, որ «Մերձավոր Արևելքի ամերիկյան օգնությունը» հոգ է տարել տածաշրջանով մեկ սփռված ավելի քան 130.000 հայ որբերի մասին։
Գտնվելով Վաշինգտոնում՝ ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել ԱՄՆ 44 նահանգներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Այսօր Վաշինգտոնի Ազգային տաճարում՝ 100-րդ տարելիցի ոգեկոչման պատարագին, մենք հարգանքի տուրք կմատուցենք նաև Նախագահ Վուդրո Վիլսոնին, ով միշտ հիշվելու է որպես հայ ժողովրդի իրական բարեկամ և ով արտահայտել է իր համոզմունքը, որ Ամերիկայի ժողովուրդը «Հայաստանի հոգսը դարձրել է իր սեփականը»»։
Նախարար Նալբանդյանի խոսքից հետո ԱՄՆ-ում կազմակերպված ոգեկոչման միջոցառումները ներկայացրեց Նուբար Աֆեյանը։
Հայաստանի արտգործնախարարը պատասխանեց լրագրողների բազմաթիվ հարցերի։
այլ նյութեր այս թեմայով
- Միսիսիպին՝ ԱՄՆ 50-րդ նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Միսիսիպին դարձավ ԱՄՆ վերջին՝ 50-րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը: Ապրի ՀՅԴ-ն:
- Ավստրալացի պատգամավոր Քրիսթի ՄքԲեյնը միացել է Ցեղասպանության ճանաչման պահանջին «Արդարության համատեղ նախաձեռնությունը» փոխըմբռնման հուշագիր է, որը 2020-ի փետրվարին կնքել են Ավստրալիայի հայ, հույն...
- Լիոնում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Լիոնի կենտրոնում՝ Անտոնեն Պոնսե հրապարակում տեղադրված հայերի ցեղասպանության և մարդկության դեմ կատարված հանցագործություններին...
- Քվեբեկի ԱԺ-ն միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հիշատակող բանաձև Առանց վերապահումների սատարում է Կանադայի կառավարության որոշումը՝ Թուրքիային ռազմական արտադրանքի վաճառքի չեղարկման...
- «Հիշատակի եռերգություն»՝ ի նշանավորումն Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի Եռերգությունը կեզրափակվի ապրիլի 24-ին՝ ժամը 19:15-ին, կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 42%
Քամի՝ 7,2 կմ/ժ